30 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԳ նախարարի հանդիպումները Նյու Յորքում /ֆոտո/

Սեպտեմբերի 27-ին կայացավ Էդվարդ Նալբանդյանի եւ Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էեմոն Գիլմորի հանդիպումը, որին մասնակցում էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Զրույցի ընթացքում քննարկվեց ադրբեջանահունգարական գործարքի հետեւանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին հասցված վնասը: ԵԱՀԿ գործող նախագահը բարձր գնահատեց բանակցությունների ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը: Նախարարներ Նալբանդյանն ու Գիլմորը անդրադարձան նաեւ ԵԱՀԿ […]

Կոնգրեսական Բերմանը կոչ է անում ՆԱՏՕ-ի անդամներին բողոք ներկայացնել Ալիեւի դեմ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հովարդ Բերմանը նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին` Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի “Գործընկերություն հանուն խաղաղության” ծրագրին, ինչպես նաեւ այդ երկրին սպառազինությունների վաճառքը դադարեցնելու կոչով: “Հարգելի պետքարտուղար, Սաֆարովին ներում շնորհելը սարսափելի փաստ է, իսկ Ալիեւի կողմից` այն ծաղր է արդարադատությանը եւ արհամարհանք է ՆԱՏՕ-ի,  “Գործընկերություն հանուն խաղաղության” ծրագրի եւ դրան մասնակից […]

Ո՞վ կղեկավարի Սերժ Սարգսյանի շտաբը

“Հանրապետական” կուսակցությունը դեռեւս չի քննարկել, թե 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում ով կգլխավորի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: “Դեռեւս քաղաքական  դերակատարները ամբողջական չեն, կարծում եմ, դեռ ժամանակ ունենք դա քննարկելու, բայց ես կարծում եմ, որ դա մեզ համար այդքան մեծ […]

Սերժ Սարգսյանն ընդունեց Շտեֆան Ֆյուլեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Հանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին և գոհունակություն հայտնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում արձանագրված դինամիկայի կապակցությամբ, որն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակիությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը նոր խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: ԵՄ […]

ԲՀԿ-ն կքննարկի Օսկանյանի հարցը

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ է ներկայացրել գրավոր միջնորդագիր ԱԱԾ-ի կողմից հարուցված փողերի լվացման գործում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին, որպես մեղադրյալ, ներգրավելու համաձայնություն տալու մասին: Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ինքն առայժմ չի կարող մեկնաբանել այս լուրը: ‘Երբ կսսկվի իրավական գործընթացը այդ ժամանակ մենք  կարձագանքենք, -ասաց Ուրիխանյանը:- Վաղը հավանաբար կլինի խորհրդակցություն, […]

“Հայաստան- ԵՄ համագործակցությունն ընթանում է բարձր մակարդակով

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության առկա վիճակը և հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք դրական է գնահատվել համագործակցության մակարդակը և հարաբերությունների արագ զարգացումը: Արթուր Բաղդասարյանը անդրադարձել է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին` առանձնացնելով  մարդու իրավունքների, […]

Գլխավոր դատախազը Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ

Նախօրեին մամուլի հրապարակումը, թեՀՀ գլխավոր Դատախազ Աղվան Հովսեփյանը պատրաստվում է ԱԺ միջնորդագիր ներկայացնել ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին հաստատվում է:  Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդագիրն արդեն ներկայացրել է ԱԺ: ‘Այսօր ներկայացվել է Ազգային […]

ՀՀ վարչապետը Շտեֆան Ֆյուլեի հետ քննարկել է Սաֆարովին ներում շնորհելու հարցը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: “Համոզված ենք, որ Ձեր այցը Հայաստան նոր թափ կհաղորդի մեր երկկողմ համագործակցությանը: Անցյալ ժամանակահատվածում բավականին մեծ ծավալի աշխատանք ենք կատարել: Մեր կողմից ստանձնած պարտավորություններն ամբողջ ծավալով եւ ժամանակին իրականացվել են”,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նշել է, որ […]

Ասանժը քննադատել է Օբամային ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջեւ

Լոնդոնի ամենահայտնի “բանտարկյալ” Ջուլիան Ասանժին հաջողվել է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի նիստին: Չնայած ելույթը հեռուստակամուրջի տեսքով է եղել, սակայն Ասանժը կարողացել է իր ասելիքն ի լուր աշխարհի հայտարարել: “WikiLeaks”-ի հիմնադիրը, ով արդեն 3 ամիս բրիտանական արդարադատությունից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, կոշտ արտահայտություններ է թույլ տավել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին, գրում է “Комсомольская […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի