20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախկին ոստիկանը` ՀԱԿ թեկնածու

՛՛Այսօրվա ՀԱԿ-ը շատ ավելի նեղ է, քան այն, ինչ որ առկա էր, նրա համար նշանակություն չունի, թե ով է լիդերը, ՀԱԿ-ից շատ-շատերը դուրս են այսօր՛՛,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ղարաբաղ կոմիտեի՛՛ անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ բանախոսիէ ՀԱԿ-ում եղած տարաձայնությունների մասին է վկայում նաև ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի ու ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գաղտնալսման ձայնագրությունը: Մանուչարյանի կարծիքով՝ չարժեր այս ձայնագրությունն անել ու համացանցում տեղադրել, քանի որ Հայաստանում բոլորն ամեն ինչ գիտեն:

՛՛Ինձ համար գաղտնալսումների իմաստը պարզ չէ, Հայաստանում բոլորն ամեն ինչ գիտեն, ընտրությունների նախօրյակին վարկաբեկելու կուլտուրան մնում է որպես հիմնական՛՛,-նկատեց նա: 

Հարցին, թե ում է Մանուչարյանը ՀԱԿ-ում համարում արժանի թեկնածու, նա պատասխանեց, որ Հայաստանի ապագայի համար արժանի թեկնածու նա համարում է Վարդան Մալխասյանին, ով խորհրդային ոստիկան է եղել:

՛՛Նա հավատարիմ մարդ է, ՀԱԿ-ից մեկի անունը տվեցի, ուղղակի նրա անունը հիմա հիշեցի, շատ այլ արժանավորներ ևս կան ոչ միայն ՀԱԿ-ում, այլև մյուս կուսակցություններում, բայց ընտրությունը գնալու է չաղ, ուրախ ու բախտավոր տեսակետից, իրենց հարմարավետությունից ելնելով՛՛, -բացատրեց Աշոտ Մանուչարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ