25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Զուրաբյանն ու Օսկանյանը դիմել են դատախազություն

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին իրենց խոսակցությունը ապօրինի գաղտնալսելու, ձայնագրելու և այն համացանցում հայտնվելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու նպատակով: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանի օգնական Բելլա Կարապետյանը:

Երեկ Գլխավոր դատախազության մամլո քարտողար Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ոչ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանից, ոչ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից վերջիններիս ձայնագրության գաղտնազերծման և Youtube-ում հայտնվելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու հաղորդում չի ստացվել: Նա նաև ասել էր, որ հաղորդում ստանալու դեպքում օրենքով սահմանված կարգով գործին ընթացք կտրվի: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ