ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Սեպտեմբերի 26-ին մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Նյու-Յորք: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման օրակարգում էր Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացին հասցված վնասը եւ ստեղծված իրավիճակի հաղթահարման, բանակցությունների ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակումը: Համանախագահներն ընդգծեցին […]





































