28 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՅԴ-ն չի վախենում գաղտնալսումից

‘’Սա դատապարտելի, անընդունելի մեթոդ է անկախ նրանից, թե ով է նման բաներով զբաղվում’’,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի սրճարանային զրույցի գաղտնալսման եւ տարածման փաստին, ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար  Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանի խոսքով, ձայնագրության մեջ առանձնապես նոր բան չկար.’’Էնտեղ չկար որեւէ միտք, որեւէ գնահատական, որը քաղաքականությամբ զբաղվողների համար թաքուն էր’’:

Աղվան Վարդանյանը նշեց, որ իրավունք չունի ասելու, թե ով է դիմել այդ քայլին: Ըստ նրա, մեր երկրում դժվար է նաեւ մտածել, որ եթե քրեական գործ հարուցվի, հնարավոր է որ այն մինչեւ վերջ բացահայտվի, բայց մի բան,  ըստ նրա , ակնհայտ է.”Երբ որ մի քաղաքական ուժ կամ քաղաքական մենաշնորհ դառնում է բացարձակ, մարդիկ մտածում են, որ իրենց ամեն ինչ թույլատրելի է”:

Դիտարկմանը, թե այս միջադեպը կարող է զգուշացնող ազդակ հանդիսանալ նաեւ ՀՅԴ-ի համար, Վարդանյանը պատասխանեց.”Մենք զգուշանալու բան չունենք, եթե դուք օբյեկտիվ լինեք, կտեսնեք, որ ՀՅԴ-ն իր բոլոր  գործողություններն արել է ակնհայտ բացահայտ: Այս առումով մենք անհանգստանալու բան չունենք,  այս առումով անհանգստանալու բան ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին` անձնական կյանքի գաղտնիության”:

ՀՅԴ-ական պատգամավորը տրամաբանական եւ նորմալ համարեց, որ իրավապահ մարմիններն սկսել են զբաղվել դրանով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ