15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտում են

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Ժակ ֆորը, Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, այսօր ժամանել են Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: Այցի շրջանակներում նրանք կժամանեն նաեւ Երեւան եւ Բաքու: Ստեփանակերտում համանախագահները հանդիպել են ԼՂ նախագահ Բակո  Սահակյանի հետ:

Սեփական օրակարգը չունենալով` փորձում են տեղավորվել այսօրվա քաղաքական օրակարգում. Հովհաննես Սահակյան

Մենք նմանատիպ հարցերի շուրջ չենք պատրաստվում քաղաքական շոուներ իրականացնել եւ շեղել հասարակության ուշադրությունը: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով ԱԺ 4 խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստին ՀՀԿ-ի չմասնակցելու փաստին: Հովհաննես Սահակյանն ամենեւին տարօրինակ չհամարեց, որ իշխանական կոալիցիան` ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը բոյկոտել են նիստը: Ընտրական համակարգում փոփոխությունների ներկայացված նախագիծը, նրա խոսքով, […]

Ի՞նչ կլինի նախագահական ընտրությունների հաջորդ օրը. հարցերի հարցն` ըստ Մանուչարյանի

Հայաստանի առջեւ ծառացած հարցերի հարցն այն է, թե ինչ վիճակ է ստեղծվելու Հայաստանում  նախագահական ընտրությունների հաջորդ օրը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում իրական պայքարը գնում է ոչ հայաստանյան քաղաքական ուժերի, այլ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ:  ՀԱԿ-ԲՀԿ պրոյեկտի հետեւում, ըստ բանախոսի, կանգնած է […]

40 զոհ` Հալեպի հիվանդանոցի ռմբակոծման հետեւանքով

Առնվազն 40 մարդ  է զոհվել Սիրիայի կառավարական զորքերի` Հալեպի հիվանդանոցին հասցրած ավիահարվածի հետեւանքով, հայտնում է “CNN”-ը` հղում անելով սիրիական ապստամբության ներկայացուցիչներին: Ըստ ապստամբների` հարվածի է ենթարկվել Դար ալ-Շիֆա հիվանդանոցը` ամենամեծ բժշկական հաստատությունը  Հալեպի առեւտրական թաղամասում: Նրանք պնդում են, որ ռումբն ընկել է հիվանդանոցի գլխավոր մուտքի մոտ, սակայն  “CNN”-ի հաղորդմամբ` առայժմ հնարվոր չէ հաստատել ապստամբների հայտարարությունները` ոչ հարվածի, […]

Թինա Կանդելակին հաշվում է Սաակաշվիլիի փողերը

“Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոյեմբերին հանգստացել է իտալական բարձրակարգ առողջարանում, որտեղ մեկ օր ապրելն արժե 1350 եվրո”,-հայտարարել է հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին: “Վրաստանի նախագահը հանգստացել է իր անձնական միջոցներով”,-պնդում է Սաակաշվիլիի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն: Կանդելակիի տվյալներով` Սաակաշվիլիի հանգիստը Մերանո քաղաքի “էսպաս Անրի Շենո” առողջարանում կազմել է շուրջ 15 հազար եվրո: Նախագահի հանգստին` իր բլոգում […]

Գուցե այսօր, գուցե վաղը…Ծառուկյանը մինչեւ նոյեմբերի վերջ ասելու է

Henaran.am-ի հետ ունեցած հեռախոսազրույցում  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ նախօրեին կայացել է ԲՀԿ քաղխորհրդի եւ Ազգային ժողովի խմբակցության անդամների համատեղ նիստը: Այն փակ է եղել, ուստիեւ Իվետա Տոնոյանը մանրամասներ չհաղորդեց: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա ըստ մամլո խոսնակի` հայտարարությունը կլինի ճիշտ ժամանակին: “Գուցե այսօր, գուցե վաղը, բայց մինչեւ նոյեմբերի […]

Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հրադադար են կնքել

Իսրայելը եւ “ՀԱՄԱՍ”-ը համաձայնության են եկել կրակը դադարեցնելու շուրջ, հաղորդում է”Reuters”-ը: Այդ մասին լրատվական գործակալությանը հայտնել է բանակցությունների ընթացքին տեղյակ պաղեստինցի չինովնիկներից մեկը` անանունության պայմանով: Գործակալության աղբյուրը եգիպտացի բանակցորդների մեջ հաստատել է այդ ինֆորմացիան: Իսրայելական կողմն իր հերթին հայտնել է, որ չնայած հրադադարին, Գազայի շրջափակումը կշարունակվի:

Եթե ‘Ազատ դեմոկրատները’ դիմեն ՀԱԿ-ին

ՀԱԿ-ը չի պատրաստվում քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում հանդիպել ու բանակցել ժամանակին իրենց կուսակից անդամների կողմից ստեղծված` ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության հետ: ‘Մեր օրակարգում դա չկա’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Մեր դիտարկմանը, թե ‘Ազատ դեմոկրատների’ փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հայտարարել էր, որ իրենք ցանկանում են բանակցել ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի առաջարկների շուրջ, ինչո՞ւ չհանդիպել […]

Եթե հարուստը խառնվում է քաղաքականությանը, դառնում է անկասելի պատուհաս

Հեռուստաասպարեզի հայտնի դեմքերից մեկը` լրագրող Գնել Նալբանդյանը բավական դիպուկ որակումներ է արել “Ֆեյսբուք”-ում: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ: Եթե քաղաքականությունը խառնվում է տնտեսությանը, ստացվում է քաղտնտեսություն: Եթե քաղաքականությունը խառնվում է գիտությանը, այն դարձնում է քաղտեխնոլոգիա: Եթե քաղաքականությունը խառնվում է լրատվությանը, այն դարձնում է ագիտպրոպ: Եթե արվեստը խառնվում է քաղաքականությանը, դառնում է պլակատ: Եթե քաղաքականությունը խառնվում է […]

Ադրբեջանն աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել է ընդամենը 1918-ին. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է “Ենի Ադրբեջան” կուսակցության 20-ամյակին նվիրված միջոցառմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունները, ըստ որոնց  Հայաստանն իբր թե “արտասահմանից ղեկավարվող տարածք  է` արհեստականորեն ստեղծված ադրբեջանական հողերում ” կամ որ “հայկական լոբբին իրենց հիմնական թշնամին է”: Ի պատասխան Շավարշ Քոչարյանը նշել է. ‘Այդպիսի ռասիստական գաղափարախոսությամբ, պատմության նման անհեթեթ աղավաղումներով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված