09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանը հայտարարել է, որ հաշված րոպեների ընթացքում կոչնչացնի ամերիկյան բազաները

Ցանկացած գորհի դեպքում Իրանը պատրաստ է պատասխան գործողությունների դրսից, որի դեպքում ԱՄՆ-ի մերձավորարեւելյան  բազաները կոչնչացվեն հաշված րոպեների ընթացքում: Այդ մասին հայտարարել է իսլամական հեղափոխության պահակախմբի ավիատեզերական ուժերի ղեկավար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն: “Մենք քայլեր ենք ձեռնարկել, որոնց շնորհիվ կարող ենք հարձակումից մի քանի րոպե հետո 35 բազա ոչնչացնել”,-հայտնել է նա “Fars” գործակալությանը` հավելելով, որ խոսքը […]

Մեկնարկել է ԵՄ նախագահի այցն Ադրբեջան

Հուլիսի 5-ին ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է  “АПА”-ն, Բաքվի “Հեյդար Ալիեւ” Միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովը եւ այլ պաշտանատար անձինք: Օդանավակայնում  վան Ռոմպեյը եւ Էյուբովը կարճատեւ զրույց են ունեցել:

Սիրիական ընդդիմության կոնֆերանսն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով

Արաբական երկրների լիգայի կազմակերպած սիրիական ընդդիմության կոնֆերանսը Կահիրեում ավարտվել է մասնակիցների զանգվածային ծեծկռտուքով, գրում է “Взгляд”-ը: Կոնֆերանսին մասնակցել են ընդդիմադիր տարբեր խմբավորումների 250 ներկայացուցիչներ: Նրանք քննարկել են երկրի համար կարեւորագույն հարցեր, այդ թվում` անցումային կառավարության եւ օտար երկրներին ռազմական միջամտության համար խնդրելու հարցերը: Ընդդիմադիր 2 խոշոր խմբավորումները` Սիրիական Ազգային խորհուրդը եւ Սիրիական Ազգային Համակարգող խումբը, […]

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահը, որտեղ ասվում է. “Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հուլիսի 5-ը մեր նոր պետականության կարևորագույն տոներից է, որով մենք մեր նվիրվածությունն ենք արտահայտում Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքի մեջ ամրագրված արժեքներին ու իդեալներին: Մեր Սահմանադրության կարևոր առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է, որին չենք կարող հասնել […]

Դաշնակների կրքերը թեժանալու են. Հրապարակ

Այսօր մեկնարկոդ ՀՅԴ Գերագույն ժողովը կտեւի երեք օր: Ժողովը հիմնականում ունենում է քառասուն պատվիրակ ու նույնքան էլ հրավիրյալ: Հրավիրյալ ՀՅԴ անդամները քվեարկելու իրավունք չունեն: ԳՄ ընտրությունները բավականին հետաքրքիր կարգով են ընթանում. երբ որեւէ մեկի թեկնածությունն առաջադրվում է, պատվիրակներից ինչ-որ մեկը պետք է այն երկրորդի, այլապես թեկնածությունն անվավեր կհամարվի: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը: ԳՄ-ում անչափ […]

ՀԱԿ քաղխորհրդի նիստ է գումարվել

Հուլիսի 4-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ: Նիստում քննարկվել են քաղաքական ուժերի հետ համագործակցության սկզբունքները: Քննարկվել է նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի մասնակցության հարցը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը նոր պետ ունի

 Սուսաննա Տոնոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ: Այս մասին  Henaran.am-ի տեղեկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ: Հիշեցնենք, որ Սուսաննա Տոնոյանը կապի եւ տրանսպորտի նախարարի մամլո նախկին քարտուղարն էր: Գագիկ Բեգլարյանի` կապի եւ տրանսպորտի նոր նախարար նշանակվելուց հետո վերջինս ազատվեց պաշտոնից:

Եվրամիության հետ մերձեցումը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են. Հովիկ Աբրահամյան

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 4-ին ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրին ` ԱԺ նախագահը կարեւորեց նրա այցը տարածաշրջան եւ նշեց, որ այն լավ հնարավորություն է անմիջականորեն ծանոթանալու ինչպես Հայաստանի եւ տարածաշրջանի, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում Հայաստանի մոտեցումներին եւ գրանցված առաջընթացին: Հովիկ […]

Թուրքական կործանված ինքնաթիռում գտնվող օդաչուների դիակները գտնվել են

Միջերկրական ծովում գտնվել են այն 2 օդաչուների դիակները, որոնք գտնվել են սիրիացիների կողմից ռմբակոծված “F4-4E” ինքնաթիռում, հաղորդում է “Associated Press”-ը: Զոհված օդաչուների դիակները եւ ինքնաթիռի մնացորդները գտնվել են “EV Nautilus” հետազոտական նավով Միջերկրական ծովի արեւելյան մասում` հազար մետր խորության վրա: Որոնողական աշխատանքները շարունակվում էին հունիսի 22-ից: Ավելի վաղ արդեն տեղեկություն էր հաղորդվել, որ ինքնաթիռի մնացորդները […]

Հուլիսի 8-ից մեկնարկում են ՏԻՄ ընտրությունները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ: Նախքան նիստի օրակարգին անցնելը ՀՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է տեղեկատվություն` 2012թ. հուլիսի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: Ըստ այդմ` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության ինը ընտրատարածքների 17 համայնքում, որոնցից 16-ում` անցկացվելու են հերթական և մեկում` արտահերթ ընտրություններ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի