09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Զբաղվեք ձեր Ծառուկյանով. պատգամավորը զայրացավ լրագրողի հարցից /վիդեո/

“Սերժ Սարգսյանի նախագահության օրոք երկիրը կարողացել է դիմագրավել բոլոր աշխարհաքաղաքական մարտահրավերներին, եւ մենք աջակցելու ենք նրան”,-այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Վերջինս վստահ է,  որ Սերժ Սարգսյանը գալիք նախագահական ընտրություններում հաղթանակ է տանելու հենց առաջին փուլում: Դեկտեմբերի 28-ին կկայանա ՍԻՄ համագումարը, որտեղ էլ կհայտարարվի գործող նախագահին սատարելու մասին:

Պատգամավորին զայրացրեց “Կենտրոն” հեռուստաընկերության լրագրողի այն հարցը, թե վերջերս Բաբուխանյանի արտաքինը համեմատել էին Ալիեւի հետ եւ նշել, որ նմանություն կա` ինչ է մտածում Բաբուխանյանը: “Խորհուրդ կտամ լուրջ հարցեր ուղղեք եւ զբաղվեք ձեր Ծառուկյանով”,-ասաց նա: ԲՀԿ-ի եւ Ծառուկյանի մասին Բաբուխանյանի տեսակետը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ