19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Բեգլարյանը տեղյակ չէր Մհեր Սեդրակյանից /վիդեո/

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին խնդրեցին մեկնաբանել երեկ ԱԺ-ում պատգամավոր Մհեր Սեդրակյանի դրսևորած վարքը: ”Ես տեղյակ չեմ,-ասաց նախարարը, ապա հավելեց,-երբ կտեղեկանամ, կպատասխանեմ”: Լրագրողներն առաջարկեցին տեղեկացնել նախարարին, թե ինչ է կատարվել, սակայն Բեգլարյանը հեռացավ` ասելով, որ հիմա շատ զբաղված է:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում լրագրողը մոտեցել էր Մհեր Սեդրակյանին, փորձել նրան հարց ուղղել, սակայն պատգամավորը վիրավորել էր լրագրողին ու հեռացել:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ