07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Իրաքի նախագահին կխնամեն բրիտանացիները

Իրաքի նախագահ 79-ամյա Ջալյալ Թալաբանիին հոսպիտալացվել է արյան զեղում ստանալուց հետո: Լուրեր էին տարածվել, թե նախագահը մահացել է, սակայն այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Նախագահը ողջ է, բժիշկները փորձում են կայունացնել նրա վիճակը, հաղորդում է “Associated Press”-ը:

Ըստ որոշ տվյալների` Թալաբանին անգիտակից վիճակում է գտնվում: Դեկտեմբերի 19-ին Իրաք կժամանի բրիտանացի բժիշկների խումբը, ովքեր էլ կհետեւեն նախագահի առողջությանը:

Նշենք, որ վերջին տարիներին Թալաբանիի մոտ հաճախակի էին առողջական խնդիրներ առաջանում: 2007-ին նա բուժման կուրս էր անցնում Հորդանանում, 2008-ին վիրահատվել է ԱՄՆ-ում: Ըստ որոշ տվյալների` այդ ժամանակ Թալաբանին սրտի կաթված էր ստացել: Բացի այդ, նա ամեն տարի բուժման կուրսեր է անցնում Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կլինիկաներում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ