20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բովանդակային մասով` ոչինչ. Նիկոլ

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է իր խմբակցության ղեկավար ՀԱԿ համկարգող Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի գաղտնալսված ձայնագրության բովանդակային մասով որեւէ մեկնաբանությունից:

Իշխանությանն ուղղված սուր քննադատական եւ հրապարակային կեցվածքով առանձնացող այս գործիչը հանրության ուշադրության կենտրոնում հայտնված աղմկահարույց իրադարձության վերաբերյալ ոչ միայն սեփական կուսակցության՝ նրա առանցքային դեմքի, այլ նաեւ ԲՀԿ-ական Օսկանյանի մասին հրապարակային որեւէ որակում չի տալիս:

Henaran.am –ի դիտարկմանը, թե փաստորեն այս խոսակցության արդյունքում հանրության սեփականությունը դարձավ այն փաստը, որ ՀԱԿ-ը ընդամենը յոթից-տասը տոկոսի է հավակնում, ինչը ԲՀԿ-ի հետ միասնական թեկնածուի առաջադրման դեպքում չէր համարվի խայտառակություն: Արդյոք ՀԱԿ-ը մտավախություն ունի, որ  ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում ‘’կխայտառակվի’’, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.”Ես ասացի, որ բովանդակության հետ կապված որեւէ մեկնաբանություն չեմ անելու”:

Նա նշեց, որ դատապարտում է երկու պատգամավորների խոսակցությունը ձայնագրելը եւ տարածելը` համարելով դա “ԿԳԲ-ական գործելակերպ եւ ԿԳԲ-ական գործելակերպին” տուրք չի տալիս:

Փաշինյանը պնդում է, որ իրավապահները պետք է քրեական գործ հարուցեն եւ բացահայտեն մեղավորներին: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ քր. դատ օրենսդգրքի համաձայն, իրավապահ մարմինները պարտավոր են մամուլի հրապարակումների հիման վրա գործ հարուցել:

“Թող հրապարակային դատաքննություն լինի, մեղադրյալները ցուցմունք տան եւ մենք նրանց խոսքերից կիմանանք, թե ում էր ուղղված, ինչի համար էր”,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց նա `հրաժարվելով պատասխանել նաեւ այն հարցին, թե իր համար որեւէ նորություն կար այդ ձայնագրության մեջ, թե ոչ:

Նիկոլ Փաշինյանին խնդրեցինք մեկնաբանել նաեւ սոցցանցերում շրջանառվող այն տեսակետը, որ գուցե ձայնագրությունը Վարդան Օսկանյանն է արել: Փաշինյանը արձագանքեց.”Ես չեմ կարող օդից վերցրած կարծիքներ ասել, թող քննություն լինի, բացահայտվի”:

Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի` ՀԱԿ ղեկավարության հետ ունեցած հարաբերություններին,  Փաշինյանը նշեց.”Մենք շարունակում ենք մնալ ՀԱԿ անդամներ եւ կարծում եմ, որ կշարունակենք մնալ ՀԱԿ անդամներ”:

Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցինք, թե տեղի ունեցածն արդյոք կազդի նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի դիրքորոշման վրա: “Ես կարծում եմ, որ եթե մենք ասում ենք , որ որեւէ բովանդակային քննարկում չենք ընդունում, նշանակում է, որ Կոնգրեսի դիրքորոշման վրա չի կարող ազդել”: 

Փաշինյանը չասաց, թե, ի վերջո, երբ կհստակեցվի ՀԱԿ-ի դիրքորոշումը: Նա շարունակեց պնդել, որ Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի, իսկ հստակեցմանը, ըստ նրա, կարճ ժամանակ է մնացել եւ բոլոր հարցերի պատասխանները կստացվեն առաջիկայում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ