20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Օսկանյանը համակարգող ՀԱԿական ՛՛ճնճղուկին՛՛ միայն ՛՛բացահայտող՛՛ հարցեր է ուղղել՛՛. ՀԱԿ անդամը Օսկանյանին է մեղադրում

 

 

 

ՀԱԿ քաղխորհրդի անդամ Ռուբեն Թորոսյանը հայտնի գաղտնալսման մեջ մեղադրում է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին: Նա մասնավորապես նշել է.

՛՛Անիմաստ ջանքեր պետք չէ թափել հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ, քանի  որ՝

գաղտնալսման կատարողը  ենթադրելի  է՝ փորձառու Վ. Օսկանյանը, որը համակարգող ՀԱԿական ՛՛ճնճղուկին՛՛ միայն ՛՛բացահայտող՛՛ հարցեր  է  ուղղել և բացի  այդ հարցերից իր  որևէ  կարծիք չի  ձայնագրվել: Ավելին, Օսկանյանի  փոխարեն  միայն ԲՀԿ  ամենահաս ՛՛գլխավոր քարտուղարը՛՛   հանդես  եկավ, այն  էլ՝ միայն   գաղտնալսման հրապարակման դատապարտմամբ:

Եվ, վերջապես, ՛՛ՀՀԿ-ԲՀԿ հակամարտություն՛՛ ներկայացումն  էլ  ավարտվել է՝ Օսկանյանն  այլևս  ՛՛թշնամի՛՛ չէ: 

տվյալ  դեպքում  կարևորը՝ գաղտնալսումը  չէ /ինչեր  ենք  տեսել/, ավելին, եթե սահմանադրության խախտում  է առկա, ապա    ավազակաիշխանությունն ավելի  լուրջ  խախտումներ  է  իրականացրել  և  իրականացնում,

ի դեպ, վատ  բան  տեղի չի էլ ունեցել՝ շատ էլ  ժողովրդավար  է, քանի որ պաշտոնյաների զրույց  է, այլ ոչ՝ անձնական:

Հիմա, ըստ  էության՝

ՀՀԿ-ԲՀԿ ավազակաիշխանությունը  դա իրականացրել  է  Նիկոլ  Փաշինյանին  «ջարդելու» համար՝ պարզամիտ  քայլ, որը  չի  հաջողվել  և  չի  էլ  հաջողվի:

սակայն արդյունքում, վերջնականապես  ՛՛ջարդ  ու  փշուր  է՛՛ արվել  ՛՛բարեգործված՛՛ ՀԱԿ ղեկավարը: Իսկ  «ճնճղուկի» կերպարը  հենց  դրանով  է հետաքրքիր, որ  ներկայացնում  է Առաջին  նախագահին, և  որպես  հետևանք,  բացահայտում է վերջինիս  կողմից  հասարակության  հանդեպ  իրականացված  խաբեությունը: Պատահական  չէ, որ Առաջին նախագահի  շրջապատը  շտապել  է  խեղճ «ճնճղուկին» զատել  Առաջին  նախագահից: Հավանաբար  փորձել  են  նաև, այդ  քայլով  հասարակության ուշադրությունը  շեղ

– ԲՀԿ  ղեկավարի  խայտառակ   ինքնաոչնչացման,   այն  է՝ նսեմացման  թեմայից,

– ՀՀԿ  ղեկավարի  համագումարյան  ճառի  ստերի  և  կեղծիքների  քննարկումներից,

– սպասվող  ընտրական   ապօրինություններից:

Ինչպես  պետք  է  ընդունել  այս  ՛՛մարտահրավերը՛՛

ՀՀ  նախագահի  թեկնածու  համար  Նիկոլ  Փաշինյանի  առաջադրումը  պետք  է  լայն  աջակցության արժանանա,

քաղաքացիական  հասարակությունը  Ռ.Քոչարյանին  և  Ս.Սարգսյանին  պետք  է  հայտարարի  «անցանկալի  անձ», հասարակության  մասնատման  և  այլ  ՛՛խաղերի՛՛  համար, հասարակությունը, և  առաջին  հերթին, ՛՛մարտի  մեկի՛՛ զոհերի  իրավահաջորդները  պետք  է  պետք  է  պատասխան  պահանջեն  Առաջին նախագահից: 

    Ի դեպ, վերջինս  ճիշտ կանի, փորձի  փոխանակման  շրջանակներում  հանդիպի, չկայացած  իր նախորդ համագործակցության գործընկերոջ,  մի  այլ գաղտնալսման  զոհ՝ ԱԽՔ-ի  հետ, չէ՞ որ  նա  էլ  էր  դավաճանել  հասարակությանը և  երկրին, բայց  տեսե՛ք՝ ինչ  պաշտոն  ստացավ:

Գուցե  մի  այդպիսի  պաշտոն  ել  իրեն  տան…

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ