18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Նրանք այն ”պրոդուկտը” չեն, որով ԱԱԾ-ն կհետաքրքրվեր. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գաղտնալսման երեւույթին բացասաբար է վերաբերում եւ համոզված է, որ այն հակասում է մեր օրենսդրությանը: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սահակյանը` անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի գաղտնալսման փաստին:

Հարցին, թե իր կարծիքով ով է կատարել ձայնագրությունը, Գալուստ Սահակյանն ասել է, թե գուցե բջջային հեռախոսով է ձայնագրվել, ինչ վերաբերվում է ԱԱԾ-ի կողմից գաղտնալսման վարկածին, ՀՀԿ փոխնախագահը նշել է.”Ես չեմ կարծում, որ երկու զրուցակիցներն էն պրոդուկտներն են, որով պետք է հետաքրքրվի Ազգային անվտանգությունը”: Սահակյանի խոսքով, ՛՛նրանք ազգի համար վտանգավոր չեն՛՛:

Քրեական գործ հարուցելու մասին. Գալուստ Սահակյանի կարծիքով՝ դա պետք է որոշի դատախազությունը, բայց եւ Զուրաբյանը, եւ Օսկանյանը պետք է մամուլով հանրությանը տեղեկացնեն, թե ինչ է տեղի ունեցել:

Ինչ վերաբերվում է հարցին, թե ինչու ձայնագրությունն այս փուլում շրջանառվեց, Գալուստ Սահակյանն ասաց, որ սրան պետք է վերաբերվել որպես թյուրիմացության, որովհետեւ չի կարելի մարդկանց գաղտնի խոսակցությունները շրջանառել հասարակության մեջ: Սա, ըստ Գալուստ Սահակյանի, վարկաբեկում է ոչ միայն զրույցի մասնակիցներին, այլեւ ողջ հասարակությանը:

Իշխող ՛՛Հանրապետականի՛՛ խմբակցության ղեկավարը չի գտնում, թե գաղտնալսված զրույցում նորություն կար, ինչ վերաբերվում է դիտարկմանը, թե տեղի ունեցածի մեղադրական սլաքներն ուղղվում են իշխանությանը,Սահակյանն ասաց. ՛՛Դա տրադիցիոն բնույթ է կրում, որովհետեւ իշխանությունն է պատասխանատվություն կրում”:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ