08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՀՀԿ-ի սցենարը /վիդեո/

ՀՀԿ համագումարից մեկ օր առաջ,  ուրբաթ  ՀՀԿ-ն հրավիրել էր միաժամանակ  գործադիր մարմնի եւ խորհրդի նիստեր:  Ինչպես նիստերից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հաստատվեց  համագումարի օրակարգը:

“Եւ´ գործադիրը,եւ´ խորհուրդը միաձայն ընդունեց տարբեր սկզբնական եւ տարածքային կառույցների առաջարկները` Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին”: Իսկ համագումարում նախատեսված է Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը: Համագումարի պատվիրակներին կտրվի նաեւ նախընտրական ծրագրի նախագիծը:

 “Այնուհետեւ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում մոտ մեկ ամիս հետո առաջարկներ կստանանք եւ մեր վեջնական նախընտրական ծրագիրը կուսակիցների առաջարկների հիման վրա վերջնական տեսք կունենա”,-ասաց ՀՀԿ խոսնակը:  Շարմազանովը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ ՀՀԿ-ն ժողովրդավարական կարգեր դավանող կուսակցություն է եւ երբեք “ուժին`  ուլտիմատումներով, պարտադրանքներով առաջ չենք շարժվում”:

“Անկախ այլ քաղաքական ուժերի նպատակներից, մենք  ունենք մեր սցենարը եւ գնալու ենք ապահով երկիր կառուցելու ճանապարհով”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ