17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տեր-Պետրոսյանը լքում է Հայաստանը, ծեծկռտուք ՀԱԿ-ում

Քաղաքական դաշտի զավեշտալի զարգացումները սոցկայքերում արդեն հումորի են վերածվում: Այսպես, “Ֆեյսբուքի” օգտատեր Մանվել Կոստանդյանը գրել է, որ “ըստ տեղեկությունների` Լեւոն Տեր-Պետրոսյանը լքում է Հայաստանի Հանրապետությունը ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու նպատակով: Լուրն իմանալուն պես  ըստ ականատեսների` ծեծկռուք է տեղի ունեցել Լևոն Զուրաբյանի, Նիկոլ Փաշինյանի, Հրանտ Բագրատյանի մեջ…. Առայժմ մանրամասները հայտնի չեն”: 

Մենք հումորով վերաբերվեցինք այս գրառմանը, բայց այնուամենայնիվ, փորձեցինք ճշտել, թե ի՞նչ են մտածում ՀԱԿ-ի ներկայացուցիչները: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական Վահագն Հովակիմյանը ասաց, որ չի պատրաստվում մեկնաբանել ցանկացած հիմարություն:

“Հիմա շատ բան են գրելու, խոսալու, հո ամեն անլուրջի գրած քննարկում չե՞նք սարքելու”,- Henaran.am-ին ասաց Հովակիմյանը: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա ողջ-առողջ է եւ ամբողջ օրը եղել է իր աշխատավայրում՝ Ազգային ժողովում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ