13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ անդամ երկրները շահագրգռված են ընդհանուր անվտանգության ապահովմամբ. Հայաստանում ՌԴ դեսպան

ՀԱՊԿ-ում ծագած հարցերը պետք է լուծվեն միասնական կոնսենսուսի հիման վրա, քանի որ բոլոր երկները շահագրգռված են, որ կազմակերպությունն աշխատի ու մեր ընդհանուր անվտանգության ապահովման մեջ ունենա այն ներդրումը, որը բոլորը նրանից ակնկալում են, այս մասին այսօր լրագրողներին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Գլխավոր քարտուղարի հարցը քննարկվում է ու ես համոզված եմ, որ այն […]

Բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին, ու տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից, էս ովքե՞ր են սրանք. Նիկոլ Փաշինյան

Այսօր Սպիտակում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հիշեց Գյումրիից սկսված քայլարշավը, որ ավարտվեց ապրիլին Երևանում։ Նա հիշեց, որ Սպիտակի ճանապարհին գյուղերում իրենց «կառտոշկի փուռ» են հյուրասիրել, որ անզուգական էր, իսկ Սպիտակում՝ մե՜ծ կաթսայով խաշլամա։ Փաշինյանը խորհուրդ տվեց. «Եկեք Սպիտակ, եկեք Կաթնաջուր, եկեք Շիրակամուտ՝ փուռը փորձելու»։ «Հարցը փուռը չի, հարցը խաշլաման չի։ […]

Սասունը պարզ հայ մարդ է, որը բացահայտում է այն, ինչի մասին լռում է ՔՊ վերնախավը

Երեկ շատերդ հասցրել եք վրդովվել Սասուն Միքաելյանի ցնցող բացահայտմամբ։ Բայց Սասունը ընդամենը պարզ հայ մարդ է, որը իր շիտակ խոսքով բացահայտում է այն, ինչի մասին լռում է ՔՊ վերնախավը, և կամ փորձում խուսանավել՝ որ իրենց համար իշխանության գալը ավելի կարևոր է, քան արցախյան պատերազմում հաղթանակը և նրա վերջնական ամրագրումը, և դա խորը նստած գիտակցություն է։ […]

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Արսեն Բաղդասարյանի՝ Փաշինյանին ուղղված նամակը

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Արսեն Բաղդասարյանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված նամակը: Նամակում Ա. Բաղդասարյանը «մարդասիրություն ցուցաբերելու կոչ է անում և խնդրում տեղ հասցնել թղթին հանձնված իր հոգու ճիչը»: «Ասում են՝ անելանելի իրավիճակներ չեն լինում, և ես հրաժարվում եմ հավատալ, որ սա անդառնալի է: Որպես մարդ, ով եփվում է այս շիլայի մեջ, անցնում այս բոլոր տառապանքները, հասկանում […]

Հույսդ լրիվ Լֆիկն ա՞

Բանը․․ -Ար ջան, ես ու դու, իսկ իրականում ես՝ միայնակ -Դեռ կտոնեմ՝ վարչապետի ԺՊ դառնալու ճախրանքդ․ -Հիմա ականջիդ թույլ տուր շշնջամ․ -Այրուլ, քանի որ ուղղաթիռների ու ինքնաթիռի ճակատագիրը որոշում ես դու՝ մեծարգո վարչապետդ․․ -Մի հապաղիր․ինքնաթիռվիր․ -Որ դու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու ես․ Թիվ մեկ բորտով․ Հ․Գ․ -Ջա՜ան, լազաաա՜թ, իմ Այրարատ -Սլուշ, բայց ախր դու […]

Ինչու Ցոլակյանը գցեց Սերժ Սարգսյանին. Իրատես

Ասում են, թե Շիրակում լուրջ «ասող» է դարձել ԱԻՆ նախարար, արդեն «Իմ քայլի» կողմից «քայլող», Սերժ Սարգսյանից «առնետ» անվանված Ֆելիքս Ցոլակյանը։ Վերջինս «Մենք» դաշինքից Շիրակում ռեյտինգային թեկնածու առաջադրվելու պատրաստվող՝ խոշորացված երեք համայնքների գյուղապետերից մեկին կանչել, ասել է՝ դու մի դիր, ես ընտրություններից հետո ավելի լավ պաշտոնի եմ գնալու (նկատի ունի ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը), քեզ […]

Նիկոլ Փաշինյանը դեղին քարտ է ցույց տվել. Փաստ

Թերթի տեղեկություններով, շաբաթ օրվա երթի մասնակցության ցուցանիշները դարձել են լուրջ քննարկման առարկա իշխանության միջանցքներում ու ՔՊ-ի կուլիսներում: Նիկոլ Փաշինյանը չի բավարարվել միայն երթը հեգնողներին ֆեյսբուքում տված կոշտ պատասխանով: Թիրախում հատկապես հայտնվել են աշխատակազմի որոշ պաշտոնյաներ, որոնք պատասխանատու էին երթի կազմակերպչական աշխատանքների համար, և ՔՊ-ի երևանյան կառույցների պատասխանատուները: Վերջիններս նկատողություն են ստացել երթին բավարար քանակով մասնակցություն […]

Կառավարությունը մի կերպ է կանխել սահման մեկնած ոստիկանների բունտը. Հրապարակ

Մենք գրել էինք, որ ոստիկանության ներքին զորքերում ծառայող ոստիկանները չէին համակերպվում 15 օրով հայ-ադրբեջանական սահման մեկնելու հետ, ավելին՝ նրանց մի քանի ամիս է, ինչ չէին վճարում 32 հազար հավելյալ գումարը՝ սահմանում ծառայություն իրականացնելու համար։ Մենք տեղեկացանք, որ արդեն երեկ ոստիկանների բանկային հաշվեհամարին է փոխանցվել համապատասխան գումարը։ Ամենայն հավանականությամբ, այն կապված է նախըտրական այս գործընթացների հետ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի