27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Գիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ, զարմանալի չի, սա հաշտության շարժում է

«Գիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ, զարմանալի չի, սա հաշտության շարժում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժան անդամ Սուրեն Պետրոսյանը։ Նա խուսափեց անուններ նշել, որ իրենց հետ խոսել ցանկացողները ՔՊ-ում որոշման վրա ազդեցություն ունեցողներ են, առնվազն 4, 5 հոգի:

«Խնդրեմ՝ կարող են հերքել։ Այստեղ զարմանալի բան չկա, այս ամենը հաշտության մասին է, մենք որևէ մեկին չենք դիտարկում թշնամի, նաև իրենց համար է, և արտառոց բան չկա, մենք բարիկադների տարբեր կողմերում չենք, մեր խնդիրն այդ բարիկադները կոտրելն է»,-ասաց նա՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը․ «Ասում էր՝ 30 000 մարդ լինի, ես կգամ ժողովրդի մեջ կխոսեմ, հրապարակը լցնեք ես հրաժարական կտամ, բա ո՞ւր մնացին իր խոսքերը։ Լավ, այդքան մարդ՝ 100 000-ից ավելի մարդ իր հստակ պահանջը դրեց, ինչո՞ւ գոնե չեղավ նվազագույնը, հանդիպումը քննարկելը»։ Սուրեն Պետրոսյանը կարծում ՝, որ ամեն ինչ լինելու է ոչ բռնի և հանրային լայն համաձայնությամբ։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ