Լավ, էդքան վախկոտ կլինի՞ մարդ. Բագրատ Սրբազանը դիմեց Փաշինյանին
«Էսքան տղաներ վահաններով կանգնել են այս շենքի մոտ, որ ո՞ւմ պաշտպանեն, ումի՞ց պաշտպանեն: Այն ժողովրդից, որի գոնե մի մասը իրե՞ն է ընտրել: Ո̀՞վ պիտի այդ շենքի կողքով անցնի: Լավ, էդքան վախկոտ կլինի՞ մարդ»,- Հանրապետության հրապարակից դիմելով Փաշինյանին` ասաց Բագրատ Սրբազանը:
Սրբազանը հայտարարեց, թե մինչև մյուս ուրբաթ, ով ինչ հնարավորություն ունի, խաղաղ, բարեկիրթ և համառ զրույցներ ունենա ՔՊ խմբակցության անդամների հետ՝ շատ խաղաղ, առանց հայհոյանքի, սուրճ խմեք հետները, խոսեք, բա ասում եք՝ պատրաստ ենք, բա դուք մահապարտ չե՞ք: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Սա շատ կարևոր է, կատակը կատակ, շատ կարևոր է, որ մենք կարողանանք որոշակի իմաստով բացատրական իմաստով բացատրական աշխատանքներ տանել խոսել իրենց հետ, բացատրել, խոստացեք, որ կանեք, եթե ուզում եք՝ այս ընթացքը հաջողություն ունենա, այս մահապարտությունը դուք ստանձնեք:
Երկրորդը՝ պետական համակարգի մասին է ասածս, որ բազմաթիվ ծառայողներ կան այսօր պետական համակարգում, տարբեր ինստիտուտներում, որոնք պարզապես հոգնած ու զզված են այս վիճակից, որոշակի տարակույսներ ունեն, որ դուրս գալուց կամ ներգրավվելուց այս շարժման մեջ, խնդիրներ կունենան ոչ թե այնտեղ, այլ այստեղ: Ես պարզապես ասում եմ, որ, քանի որ մենք ասել ենք՝ սա եռագույնը սևուսպիտակին հաղթելու մասին է, բոլորն էլ բոլոր առումներով ընդունելի են, հետևաբար շատ կարևոր է, որ այդ համակարգում աշխատող մեր հայրենակիցները մի քանի անգամ ավելի մտածեն այդ մասին»,- հրապակում, ներկայացնելով հետագա անելիքները, հայտարարեց Բագրատ Սրբազանը: