Նեթանյահու. Իսրայելը թեկուզ եղունգներով էլ լինի, միևնույն է, կպայքարի /Տեսանյութ/
Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը կարող է «միայնակ շարունակել» պատերազմը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի զենքեր ուղարկել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն զգուշացրել է, որ կարող է դադարեցնել զենքի մատակարարումը, եթե Իսրայելի վարչապետը հրամայի Գազայի Ռաֆահ քաղաք լայնամասշտաբ ներխուժում իրականացնել:
«Եթե մեզ պետք լինի… մենք մենակ կկանգնենք, ես ասել եմ, որ անհրաժեշտության դեպքում եղունգներով կպայքարենք»,- ասաց Իսրայելի վարչապետը։
Նշենք, որ ԱՄՆ-ն արդեն դադարեցրել է ռումբերի առաքումը խաղաղ բնակիչների մահվան մտավախության պատճառով:
Հինգշաբթի օրը պարոն Նեթանյահուն, սակայն, հիշեց 1948-ի պատերազմը՝ անտեսելու ԱՄՆ-ի՝ Իսրայելի ամենամոտ դաշնակցի նախազգուշացումները:
«76 տարի առաջ Անկախության պատերազմում մենք թվով քիչ էինք շատերի դեմ»,- ասաց նա.
«Մենք զենք չունեինք: Իսրայելի վրա զենքի արգելք կար, բայց ոգու մեծ ուժով, հերոսությամբ և միասնությամբ մենք հաղթական էինք»:
Նա ասել է, որ Իսրայելը «շատ ավելին ունի, քան եղունգները», եթե պարոն Բայդենը դադարեցնի զենքի մատակարարումը։
«Եվ ոգու այդ ուժով, Աստծո օգնությամբ, մենք միասին կհաղթենք»:
Մանրամասները՝ կից տեսանյութում: