22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վանքասարի եկեղեցին

Եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, Ստեփանակերտից Մարտակերտ տանող մայրուղու ձախ կողմում, Վանքասարի  գագաթներից ամենաբարձրի վրա`

Արցախի Տիգրանակերտ քաղաքի տարածքում` դաշտավայրի նկատմամբ 290 մետր բարձրության վրա:

Եկեղեցու մասին առաջին հիշատակությունը թողել է Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը.

«Ի գագաթ լերին է աւերակ մենաստանի, զորմէ աւանդեն գոլ առաջնորդարան այսր նահանգի»:

1890 թվականին եկեղեցի է այցելել Խաչիկ վարդապետ Դադյանը և ներկայացրել հուշարձանի առաջին՝ սխեմատիկ հատակագիծը և ընդօրինակել եկեղեցու մոտ գտնված խաչքարի հայատառ

արձանագրությունը:

Մակար Բարխուդարյանց էլ իր «Արցախ» գրքում բերում է ավանդություններ, և ըստ դրանցից մեկի` եկեղեցու կառուցումը վերագրված է Վաչէ Բ իշխանին.

«Վաչե Բ շինած է մի խաչաձև մենաստան, որի գլուխն այժմ խոնարհուած է ամբողջապես» :

Եկեղեցին կառուցված է տեղական կաթնագույն կրաքարի մեծ սրբատաշ բլոկերով և կրշաղախով:

Այն ունի   խաչաձև հատակագծային հորինվածք և պատկանում է հայկական վաղմիջնադարյան եկեղեցիների փոքր խաչաձև կենտրոնագմբեթ եռախորան տիպին:

Իր ծավալատարածական հորինվածքով շատ նման է  Թալինի, Քարաշամբի և Այլաբերի փոքր եկեղեցիներին և վերաբերում է 7-րդ դարի կեսերին:

Հորինվածքի հիմքը կազմող գմբեթատակ քառակուսին ամփոփված է արևմուտքից ուղղանկյուն, իսկ մյուս կողմերից կիսաշրջանաձև խաչաթևերով, որոնք արտաքինից ուղղանկյուն են:

Հատակագծային այս հորինվածքի արևելք-արևմուտք առանցքի  երկարությունը 10,5 մետր է, իսկ հյուսիս-հարավը` 9,15 մետր, որի հետևանքով արևմտյան խաչաթևը 1,0 մետրով  երկարել է (9,7 x 8,7 մետր):

Մուտքերը բացված են երեք կողմերի (արևելյանից բացի) խաչաթևերում, ուր զետեղված են նաև պատուհաններ:

Բոլոր մուտքերի բացվածքներն իրար հավասար են:

Երեք խաչաթևերում մուտքերի առկայությունը Վանքասարի եկեղեցու առանձնահատկությունն է նմանատիպ հուշարձանների մեջ :

Արևմտյան մուտքն ունեցել է քանդակազարդ բարավոր՝ պատված խաչային հորինվածքով :

Կամարակիր որմնասյուների խոյակների քիվերը պատված են էլիպսաձև տերևանման քանդակներով:

Եկեղեցու բոլոր քարերը կրում են վարպետների նշաններ , որոնց զգալի մասը հայերեն տառեր են` նույնական Սիսիանի 7-րդ դարի տաճարի նշաններին

Խորհրդային շրջանում  Վանքասարի եկեղեցին հայտնի էր գիտական շրջանակներին:

Հուշարձանն առաջինն  ուսումնասիրության առարկա է դարձրել և գիտական հանրությանը ներկայացրել Զ. Յամպոլսկին:

Այստեղ հրատարակվել են նաև եկեղեցու հատակագիծն ու լուսանկարներ:

Սակայն նա, հակառակ այն հանգամանքին, որ ինքն է նաև նշում կառույցի հորինվածքային առանձնահատկությունների նույնականությունը հայկական վաղմիջնադարյան մի շարք այլ եկեղեցիների

հետ` միանգամայն առանց հիմնավորման, հուշարձանը համարում է աղվանական :

Հուշարձանի մյուս հետազոտողները Վանքասարի եկեղեցին հայ մշակույթից օտարելու Յամպոլսկու հրապարակմանն արժանի գնահատական և պատասխան են տվել:

Բնօրինակային չափագրությունների, արխիվային նյութերի ուսումնասիրման և համեմատական վերլուծության արդյունքում ներկայացվել է նաև Վանքասարի եկեղեցու հատակագծային և

ծավալատարածական հորինվածքի  ամբողջական և իրական կերպարը և  ադրբեջանական «վերականգնման» էությունը:

Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ