26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 7, 2024

Հայտնաբերվել է զինծառայողի դի

Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից […]

Որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձառությունը

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հիշեցրել է՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը կոչ է անում միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին, որպեսզի Մայր Հայաստանը Արցախի ճակատագրին չարժանանա։ Այս առնչությամբ Մետաքսե Հակոբյանը հայտարարել է՝ գնում է եկեղեցու կանչով․ «Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում. վտանգի մեջ է ՀԱՅՐԵՆԻՔԸ։ […]

Կոմպրոմատների ակնարկ՝ ոչ միայն լոկ մեկ մարդու ուղղված

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը  գրում է. «Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գաղտնալսման ձայնագրության պատմությունը, ասում է, որ գաղտնալսումը օգտագործել են նրան «ձեռնածու» դարձնելու համար: Միանգամայն տրամաբանական է, որ կարող է լինել եւ այդպես: Բայց, չէ՞ որ գաղտնալսվել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա գուցե համոզված է, որ ինքը որեւէ անգամ թույլ չի տվել […]

Թե բա՝ կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից. գոնե 50 %-ին հարցրե՞լ եք գո՞հ են թե՞ ոչ

Կիրանցի Գոհար Վարդանյանը գրում է. «Թե բա՝ կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից: Կիրանցում ապրում է 360 մարդ, 300 չափահաս մարդ: Գոնե 50 %-ին հարցրե՞լ եք՝ գո՞հ են թե՞ ոչ։ Այն հատվածում, որտեղ դրել են սյուները, ինձ առանձնապես չի հուզում, մնացել է գյուղի ամենամոտ հատվածը, դպրոցից 100 մ հեռավորության վրա: Ըստ իրենց՝ սահմանազատման-սահմանագծման աշխատանքները ԱՌԱՅԺՄ դադարել […]

Կտրվեն էս ձեռքերս, որ քեզ են ընտրել. իջեւանցին՝ Փաշինյանին

«Ես իջևանցի եմ, ինքը ինձ լավ գիտի: Այսքան տարիների ընթացքում ինքը մի ճիշտ բան չի ասել: Ինձ էլ ա ստել, ամբողջ ժողովրդին ա ստել: Ինչ ասում է, հակառակն է»,- այսօր լրագրողղների հետ զրույցում հայտարարեց Կիրանցից մեկնարկած երթի մասնակիցներից մեկը: Նա, դիմելով Փաշինյանին, հավելեց. «Առաջին անգամ քեզ եմ ընտրել, կտրվեն էս ձեռքերս, որ քեզ են ընտրել»:

Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում. Արթուր Վանեցյան

Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների կոնկերտ հետազոտությունների և կոնկրետ եզրահանգման լավ նյութ են։ Կարծում եմ՝ դա հենց նրանց զբաղվելու գործն է։ Այս մասին գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը․ «Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում։ Ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի