17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Թե բա՝ կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից. գոնե 50 %-ին հարցրե՞լ եք գո՞հ են թե՞ ոչ

Կիրանցի Գոհար Վարդանյանը գրում է.

«Թե բա՝ կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից:

Կիրանցում ապրում է 360 մարդ, 300 չափահաս մարդ: Գոնե 50 %-ին հարցրե՞լ եք՝ գո՞հ են թե՞ ոչ։

Այն հատվածում, որտեղ դրել են սյուները, ինձ առանձնապես չի հուզում, մնացել է գյուղի ամենամոտ հատվածը, դպրոցից 100 մ հեռավորության վրա:

Ըստ իրենց՝ սահմանազատման-սահմանագծման աշխատանքները ԱՌԱՅԺՄ դադարել են: Սակայն դեռեւս մնացել է դնելու 3 սյուն, որոնց տեղն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ենթակա չէ փոփոխության:

Եթե չդրվեն այդ երեք սյուները՝ ես նույնպես լավից, վատից գոհ կլինեմ, քանի որ Կիրանցի համար ոչ թե կլինի շատ վատ, այլ պարզապես վատ:

Այսքան բան»:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ