Օրենքը ամեն գնով կանցկացնեն
Երկուշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը կսկսի օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն վերացնելու ընթացակարգը։ Նշենք, որ նախագահի վետոն վերացնելու համար անհրաժեշտ է միապալատ խորհրդարանի 150 պատգամավորներից առնվազն 76-ի համաձայնությունը։ Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն ունի 84 մանդատ։ Վետոյի վերացումից հետո օրենքը կրկին կուղարկվի նախագահին՝ ստորագրության։ Եթե Զուրաբիշվիլին կրկին հրաժարվի ստորագրել փաստաթուղթը, այն […]