27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 17, 2024

Երեկոյան աղոթք

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո Սուրբ Եկեղեցուն.- հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին, որովհետեւ Դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և գիտցածից […]

Ռիադում  տեղի կունենա բռնցքամարտի ծանր քաշային կարգում անվիճելի հաղթողի մենամարտը /Տեսանյութ/

Շաբաթ օրը Սաուդյան Արաբիայում կկայանա երկար սպասված ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման համար Թայսոն Ֆյուրիի և Ալեքսանդր Ուսիկի միջև մենամարտը: Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին և ուկրաինացի բռնցքամարտիկ Օլեքսանդր Ուսիկը կպայքարեն ծանր քաշային կարգում վերջին 24 տարվա ընթացքում առաջին անվիճելի չեմպիոնի կոչման համար: Ֆյուրին՝ WBC-ի բրիտանացի 35-ամյա չեմպիոնը և նրա 37-ամյա ուկրաինացի գործընկերը՝ Ուսիկը, ով […]

Աբովյանի Ձերբակալվածների պահման վայրում տեսակցել եմ «Ազատազէն» ՀԿ 5 անդամների, որոնց անհիմն ձերբակալել են ու զրկել ազատությունից. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աբովյանի Ձերբակալվածների պահման վայրում տեսակցել եմ «Ազատազէն» ՀԿ 5 անդամների, որոնց անհիմն ձերբակալել են ու զրկել ազատությունից: Առհասարակ այս օրերին իրավապահ ողջ համակարգն ակնհայտ ապօրինի գործընթացների մեջ է, ինչի հետևանքը նաև ձերբակալված/կալանավորված բազմաթիվ քաղաքացիներն են: Թե ուր է տանում իշխանության այս անօրինական գործողությունների […]

Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին

Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ բողոքի ակցիային անդրադարձել է դանիական պարբերականը։ Հրապարակելով Նիկոլ Փաշինյանի ու գագաթաժողովին նրան մասնակցելու հրավիրած ՆԱՏՕ-Ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր  Անդերս Ֆոգ Ռասմուսենի լուսանկարը՝ դանիական Ekstrabladet.dk պարբերականը գրել է. «Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է»։  

Լուկաշենկոն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա ագրեսիվ պատերազմն անվանել է «ազատագրական» /Տեսանյութ/

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Բաքու, հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի 44-օրյա ագրեսիվ պատերազմն անվանել է «ազատագրական պատերազմ», խոստացել է մասնակցել օկուպացված հայկական տարածքների «վերականգնմանը» և հիշեցրել հայրական խորհուրդը պատերազմից առաջ: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել Կիրանցի տղամարդկանց հետ

Այս պահին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում է Կիրանց գյուղի բնակիչների հետ: Նա գյուղի դպրոցում փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի, բացառապես,  տղամարդկանց հետ։ Այս մասին այսօր հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը՝ շեշտելով, որ չնայած դրան, միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ: Սարիգյուղի հատվածում բլոկպոստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի