20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Օրենքը ամեն գնով կանցկացնեն

Երկուշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը կսկսի օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած  վետոն վերացնելու ընթացակարգը։

Նշենք, որ նախագահի վետոն վերացնելու համար անհրաժեշտ է միապալատ խորհրդարանի 150 պատգամավորներից առնվազն 76-ի համաձայնությունը։

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն ունի 84 մանդատ։

Վետոյի վերացումից հետո օրենքը կրկին կուղարկվի նախագահին՝ ստորագրության։

Եթե ​​Զուրաբիշվիլին կրկին հրաժարվի ստորագրել փաստաթուղթը, այն կստորագրի ու կհրապարակի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Հրապարակումից հետո օրենքն ուժի մեջ կմտնի։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը

Եվրամիությունում մեծ դժգոհություններ է առաջացրել:

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի վրացական իշխանությունների դեմ,

եթե այնտեղ ժողովրդավարությունը խաթարվի։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ