25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատիվ չի բերում. 168 Ժամ

The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար. ամերիկագետ Արեգ Գալստյանը գրել է. «Պետական մտածողություն ունեցող գործիչը միշտ մտածում է 2 բանի մասին երկրի ու ազգի: Նոր ղեկավարները, եթե նրանք պետականամետ գործիչներ են, չպետք է զբաղվեն իրենց նախորդների վա­րած քաղաքականության քննադատությամբ, նրանց նպատակը պետք է լինի սխալներն ուղղելն ու ապագայի առաջնորդներին քա­ղաքական պրոֆիցիտ թողնելը: Նրանք չպետք է ժամանակ ունենան վրեժի, պոպուլիզմի, դատարկ խոստումների ու աբսուրդ առաջարկությունների համար: 

Իրենց հեր­թին իրենց պետականամետ համարող նա­խորդները չպետք է փորձեն վիրավորել ու նվաստացնել նոր առաջնորդներին: Պետա­կանամետ գործիչը միշտ պատվով ու արժանապատվությամբ է խոստովանում, որ ինքը սխալներ է գործել (իսկ սխալներ գործում են բոլորն առանց բացառության) ու անում մի­այն մեկ ռազմավարական հայտարարու­թյուն իր հաջորդին օգնելու, փորձով ու գի­տելիքներով կիսվելու, նրան սխալներից ու տապալումներից զերծ պահելու պատրաստակամության մասին:

Պետականամետ գոր­ծիչը դա չի անում կոնկրետ անձնավորու­թյան ու իր համար: Նա դա անում է երկրի ու ազգի համար, որին երդվել է հարգել ու պաշտպանել: Նեղ բյուրոկրատիային ծառա­յող չինովնիկները դատում են անձնական ամբիցիաների, նեղվածության, չարության ու վրեժի ծարավի «մահացու» կատեգորիանե­րով, իսկ պետականամետները հենվում են մետաֆիզիկական սկզբունքների «անմա­հության» վրա, որոնք հավերժ են տարածու­թյան ու ժամանակի մեջ: Ճղճիմ, սովորական, նեղ, սրտխառնուք առաջացնող ու արատա­վոր «Դու ո՞վ ես, արա»-ն պատիվ չի բերում մեծագույն քաղաքակրթական ժառանգու­թյան քաղաքական պահապաններ համար­վողներին:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ