24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը ժողովրդի՞, թե՞ միլիարդատերերի ընտրյալն է. Ժամանակ

Երեկ Վայոց ձորի մարզի Գնդեւազ համայնքի բնակիչ­ները փակել էին Ամուլսաիր ոսկու հանքավայր տանող ճանապարհը, պահանջելով դադարեցնել հանքավայրի շահագործման նպատակով իրականացվող աշխա­տանքները, քանի որ հան­քավայրը դեռ չշահագործ­ված բնապահպանական աղետ է դարձել ոչ միայն Գնդեւազի, այլ ամբողջ տա­րածաշրջանի, այդ թվում եւ Ջերմուկ քաղաքի համար:

Երեկ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Ջերմուկի ավագանին, պաշտպանելով գնդեւազցիների պահանջը, բազմաթիվ փաստերով հիմ­նավորելով, որ էկոլոգիական աղետի հետեւանքով Ջերմուկը զրկվում է առողջարանային եւ զբոսաշրջային քաղաք լինելու հեռանկարից: Ոչ մի զբոսաշր­ջիկ չի այցելում բնապահպա­նական աղետի գոտի:

Երեկ գնդեւազցիների բողոքի գործողությանը անդրադար­ձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պահանջելով դադա­րեցնել բողոքի գործողություն­ները, այլապես սպառնալով դա դիտարկել որպես սաբո­տաժ, ասելով, թե ժողովրդի վստահությունը վայելող կա­ռավարության դեմ գործողու­թյուններ իրականացնելը նույնն է, թե գործողություն իրականացնես ինքդ քո դեմ:

Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը իրեն եւ իր կառա­վարությանը նույնականացրեց «Լիդիան Արմենիա» ընկերու­թյան հետ, որովհետեւ գնդեւազցիները բողոքի գործողու­թյուններ են իրականացնում ոչ թե կառավարության, այլ հան­քավայրը շահագործող «Լիդիան Արմենիա»-ի դեմ: Փաշի­նյանը գնդեւազցիներին առա­ջարկում է բողոքի ակցիաները դադարեցնել եւ բոլոր հարցերը լուծել կառավարության հետ քննարկումների միջոցով: Այս կոչը տրամաբանական կլիներ, եթե Փաշինյանը նույնպիսի կոչով դիմեր «Լիդիան Արմենիա» ընկերության սեփականատե­րերին եւ կառավարիչներին, եւ նրանց էլ հորդորեր դադարեց­նել հանքավայրի շահագործ­ման աշխատանքները, մինչեւ հարցի կարգավորումը: Բայց երբ գյուղացիները դադարում են բողոքել, իսկ նրանց շարու­նակում են թունավորել, դա արդեն այնքան էլ տրամաբա­նական չէ:

Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնդեւազցիներին կոչ անում դադարեցնել պայքարը՝ ընդ­դեմ իրենց գյուղն ու տարա­ծաշրջանը բնապահպանա­կան աղետի գոտի վերածող հանքավայրի շահագործման, ինչու նա որպես թավշյա հե­ղափոխության առաջնորդ չի կանգնում այն մարդկանց կողքին, որվքեր դեռ երկու շա­բաթ առաջ իր կոչով փողոց­ներ էին փակում, հույս ունե­նալով որ կազատվեն «Լիդիան Արմենիա»-ից:

Հնարավոր մի քանի տարբերակ կա, բայց մենք կքննարկենք դրանցից երկուսը: Հնարավոր է, որ  Փա­շինյանը հասկանում է, որ չի կարող «Լիդիան Արմենիա»-ին զրկել հանքավայրի շահա­գործման լիցենզիայից: Որով­հետեւ որքան էլ նրա կառա­վարությունը նոր լինի, ու իշ­խանության եկած լինի հեղա­փոխական ճանապարհով, միեւնույն է, պետք է կատարի նախորդ կառավարության ստանձնած պարտավորությունները: Եթե նոր կառավա­րությունը զրկի «Լիդիան Արմենիա»-ին հանքավայրը շահագործելու լիցենզիայից, «Լիդիան Արմենիա»-ն կարող է դիմել միջազգային դատա­կան ատյաններ եւ պահանջել, որ Հայաստանի կառավարու­թյունը փոխհատուցի իր կատարած բազմամիլիոնանոց ներդրումները եւ կրած վնաս­ները:

Հայաստանի կառավա­րությունը դա թերեւս չի կարող անել, քանի որ բյուջեում նման վնասներ փոխհատուցելու համար գումարներ չկա: Հայ բնապահպաններից մե­կը, անհայտ մնալու պայմա­նով, ներկայացրեց Գնդեւազի բնակիչների բողոքը ճնշելու մեկ այլ բացատրու­թյուն, որը թերեւս ավելի տրա­մաբանական է թվում: Ըստ թերթի զրուցակցի՝ «Լիդիան Արմենիա»-ի հիմնական բաժնետերերից մեկը որպես ֆլիանտրոպ ու մեկենաս հանդես եկող Ոուբեն Վարդանյանն է:

Վարչա­պետ Փաշինյանը արդեն իսկ գործարքի է գնացել Վարդա­նյանի հետ, նրա հովանավո­րյալ էրիկ Գրիգորյանին նշա­նակելով բնապահպանության նախարար: Էրիկ Գրիգորյանը մինչ այդ էլ զբաղեցնում էր բնապահպանության նախա­րարի առաջին տեղակալի պաշտոնը՝ այդ կերպ ներկայացնելով Վարդանյանի շահե­րը հանքարդյունաբերության ոլորտում: Թերթի զրուցակիցը ասում է. «Եթե Փաշինյանը հա­մաձայնվել է Ոուբեն Վարդա­նյանի հովանավորյալի համ­բավ ունեցող մարդուն նշանա­կել բնապահպանության նա­խարար, նշանակում է, ոչ մի պարագայում նա չի կարող կանգնել ժողովրդի կողքին, որովհետեւ արդեն կատարել է իր ընտրությունը՝ կանգնելով միլիարդատիրոջ կողքին»: Ամուլսարի բողոքի ակցիան այն փորձաքարն է, որը շատ արագ բացահայտելու է, թե ում է իրականում ծառայելու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ ժողովրդին, թե՞ միլիարդատե­րերին:

Ընդհանրապես, ցանկացած իշխանություն հանդես է գալիս ժողովրդի անունից. Մեկը ասում է, որ ինքը ներկայաց­նում է ժողովրդին, քանի որ ստացել է ընտրողների 60 տո­կոսի քվեն, մյուսը ասում է, որ իշխանության է եկել համաժո­ղովրդական շարժման ալիքի վրա: Բայց սա չէ կարեւորը, կարեւորը այն է, թե այդ իշխա­նությունը իսկապե՞ս ծառայում է ժողովրդին, թե՞ ոչ: Օրինակ՝ Բոլիվիայի նախագահ էվո Մորալեսը, իշխանության գալուց անմիջապես հետո օրենք ըն­դունեց Երկրի ամբողջ գազա­յին արդյունաբերությունը ազ­գայնացնելու մասին, ու թեեւ նա վաստակեց հանքարդյունաբերողների թշնամանքը, որը շարունակվում է նաեւ այ­սօր, սակայն վաստակեց սեփական ժողովրդի հարգանքն ու վստահությունը՝ 2006թ. մին­չեւ այսօր լինելով այդ երկրի նախագահը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ