21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի քանի դիտարկում…

Ակնհայտ է,որ Հանրապետության Հրապարակն այդքան բազմություն չէր տեսել,նույնիսկ 2018-ի ապրիլին եւ 2021-ի Ռ.Քոչարյանի հունիսյան հանրահավաքի ժամանակ։
Ժողովուրդն այլեւս անտարբեր չէ։
Նիկոլը լեգիտիմ չէ։
Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը։
Նա ունի բացառապես Թուրքիայի ու Արեւմուտքի ղեկավարների աջակցությունը։
Հայաստանի ներսում դեռ նրա հենարաններն են ուժային համակարգն ու քպ-ականների «էլիտան»,բայց դա էլ կարող է փոփոխական լինել։
Շարժումը բացի էմոցիայից ու ընդվզումից պետք է ունենա հստակ քաղաքական ծրագիր,որն այլընտրանք պետք է լինի նիկոլիզմի ադրբեջանացման ծրագրին։
Կրկնում եմ,հասարակությանն ու արտաքին կենտրոններին պետք է ներկայացվի հասուն,իրատեսական,հաշվարկված քաղաքական ծրագիր ։
Ոչ միայն ՀՀ,այլ նաեւ Փաշինյանի շահերից է բխում այս շարժման հաջողությունը,քանի որ վախենամ ապագայում այս կուտակված ընդվզման էներգետիկան կենտրոնանա այլ տեղեր։
Իսկ դա կարող է հանգեցնել քաոսի,որն այս իրավիճակում կործանարար  է ՀՀ պետական շահերի տեսանկյունից։
Քաղաքական հասունություն է պահանջվում բոլոր կողմերից։
Հակառակ դեպքում մի կողմից հիասթափությունն ու ադրբեջանացման սպառնալիքը,իսկ մյուս կողմից ՝ռադիկալ քայլերի հավանականությունը կարող են թակել մեր ընդհանուր տան ՝ՀՀ -ի դռները։
Տեսնենք…
Աստծով» ։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ