Նոր տեսա, որ որոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես սուտ մանիպուլյացիա
Նոր տեսա, որ որոշ կճղակավորներ իրենց «տիրոջ» հետևի ոտքերի արանքում տեղավորվելու համար Բագրատ Սրբազանի ոտքերի վերքերի տեսանյութը մեկնաբանում են որպես սուտ մանիպուլացիա… Դե երևի իրենց «տիրոջ» ձեռքի «սրտիկը» որպես «կյանքի փորձ» ունենալով։ Ասեմ, որ հենց առաջին օրվանից Սրբազանի ոտքերը արունլվա էին եղել ինչը ես անձամբ ֆիկսել եմ տեսանյութով որից մի կադր կտեղադրեմ ստորև։
Տեսանյութը հաջորդ օրվա վիրակապի փոփոխման, այդ թվում և առանց վիրակապի ունեմ՝ բայց բնականաբար էդ կճղակավորներին չեմ ուրախացնի այն տեղադրելով։ Բժիշկը հենց առաջին օրվա վերջում խորհուրդ տվեց չշարունակել, կամ գոնե մի քանի օր դադարեցնել քայլելը, ինչը բնականաբար մերժվեց իր խոսքի տեր Տղամարդու կողմից։ Միայն նրա ոտքերի վերքերը տեսածներս գիտեինք, թե ինչ սարսափելի ցավեր հաղթահարելով նա շարունակեց քայլել ևս չորս օր։
Հավատացած եմ, որ եթե ստիպված չլինեինք հերքելու չիշխանավոր կճղակավորների հերթական սուտը երեկ հրապարակելով նրա ոտքերի վիրակապումը, ապա ոչ ոք էլ չէր հավատա, որ այդ զվարթ, ժպիտն անպակաս, և օրը 21 ժամ իր ժողովրդի հետ շփվող, քայլող Մարդը ֆիզիկական ցավի մեջ է։ Աստված օգնական մեր Սրբազան Հորը իր խոսքից չհրաժարվելու և պայքարի երթի հատվածը մինչև վերջ հասցնելու համար…
Գրում է Արշակ Զաքարյանը: