Ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ․ ինչ պետք է անի ԱԺ ընդդիմությունը հիմա

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է։
Երեկ հիմնական գործն արվել է, մոբիլիզացիան կայացել է՝ կամ արտահայտությունն արվել է։ Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել։
Բացատրեմ ինչու։
Երեկվա հանրահավաքի արդյունքում ընդունվել է իմպիչմենտի որոշում։ Հիմա փողոցում դեռ գործ չկա անելու, գործը ԱԺ ընդդիմությունը պետք է անի.
- հավաքի անհրաժեշտ ստորագրությունները,
- պայմանավորվեն վարչապետի թեկնածուի համար։
Հաջորդ փուլում արդեն կգա համազգային հանրահավաքի ժամանակն, ԱԺ քվեարկության օրը, իսկ մինչ այդ ընտրողները, պետք է հանդիպեն պատգամավորների հետ’ հատ-առ-հատ, եւ տեղ հասցնեն իրենց’ ընտրողների պատգամը։
Հաջորդ հանրահավաքի համար մարդիկ կիմանան ինչի են հավաքվում եւ ինչ պետք է անեն, իսկ ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ»: