02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Մեզ հոգևոր առաջնորդ է պետք, որովհետև սա հոգու սովի արդյունք է /Տեսանյութ/

Մեզ հոգևոր առաջնորդ է պետք, որովհետև սա հոգու սովի արդյունք է։ Այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Գևորգ Գրիգորյանը։

«Ուրիշ ուժ չկա, որ Հայաստանում փորձի իրավիճակ փոխել։ Եկեղեցին է, եթե դա էլ չլինի, ուրեմն ամեն ինչ վերջացած է։ Եթե մարդիկ այստեղ շատ են, ավելի շատ պետք է լինեն ու ինձ թվում է, որ կհաջողի։

Այսօր ուսանողները շատ ուժեղ հուսադրեցին։ Ես միայն Բագրատ Սրբազանին եմ որպես առաջնորդ տեսնում։ Սրբազանին ոչինչ չի խանգարում, որ ինքը դառնա վարչապետ։ Մեզ հոգևոր առաջնորդ է պետք, որովհետև սա հոգու սովի արդյունք է»,- նշեց դերասանը։

Գրիգորյանն ընգծեց, որ սա քաղաքական հարց չէ, սա մեր լինելու և չլինելու հարցն է, մեր հայրենիք ունենալու և չունենալու հարցն է։

«Թող՝ ոչ մեկ չկանգնի ու չասի, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։ Եթե բոլորը լինեն միասին, այժմյան վարչապետը մի մարդ է, որը ոչինչ չի կարող անել, բոլորիցս է կախված։ Վարչապետի թիմից կախված է միայն այն՝ իրենք մինչև վերջ խայտառակ կլինեն թե խելքի կգան վերջին պահին»,- շեշտեց Գևորգ Գրիգորյանը։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ