26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Զինվորն ինքն իրեն ջուր է ներարկել

Ինքն իրեն ջուր ներարկելու համար ամբաստանյալի աթոռին է հայտնվել շարքային Ալբերտ Նաջարյանը։ Ալբերտ Նաջարյանը, հանդիսանալով թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, գտնվելով զորամասի բուժկետում ստացիոնար բուժման մեջ, ինքն իրեն ձախ ոտքի շրջանում ներարկիչով ջուր է ներարկել, ինչը նախաքննական մարմինը գնահատել է որպես զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելուն միտված քայլ։ Ըստ նախաքննական մարմնի՝ նշված դեպքից […]

Մարդու իրավունքների վիճակը ՊՆ-ում. Օմբուդսմենի զեկույց 2012

Օմբուդսմենի  2012 թվականի  զեկույցը պատրաստ է: Ըստ օրենքի մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը պետք է ներկայացվի մինչև մարտի 31-ը: Այսօրվանից հանրությանը կներկայացվեն այդ զեկույցի առանձին հատվածներ, որոնք ներառում են կոնկրետ ոլորտներում առկա լրջագույն հիմնախնդիրները: Եվ այսպես, Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները: · 2012 թվականի ընթացքում զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների և կանոնադրական […]

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել […]

ՆԱՏՕ-ի գնահատող խումբը Հայաստանում է

ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների  ծրագրի (ԱԳԳԾ) և պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) շրջանակներում  ՀՀ ՊՆ հանձնառությունների ընթացքը գնահատելու նպատակով ս.թ. փետրվարի 25-ից  մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում ՆԱՏՕ-ի գնահատող խումբը: Փետրվարի 25-ին խմբի անդամները այցելեցին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, որտեղ նրանց ներկայացվեց բրիգադի գործունեության վերաբերյալ զեկույց, անդրադարձ կատարելով խաղաղության աջակցության միջազգային գործողություններին […]

Ամենամեծ ձեռքբերումը` արժանապատիվ խաղաղություն

Henaran.am-ի զրուցակիցը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է: -Պարոն Ջամալյան, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին հասցեագրած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատականները, շրջանառության մեջ դրած “ՙվոն Հայաստանից” կարգախոսը եւ հակառուսական տրամադրություններ հրահրելու գործելակերպը ի՞նչ վտանգներ կարող է առաջացնել: – Կարծում եմ, պարոն Հովհաննիսյանը պետք է վճռականորեն կանխի իր շրջապատում նման կարգախոսների շրջանառությունը, թույլ չտա, որ […]

Բաց նամակ Սեյրան Օհանյանին

“ՀՀ պաշտպանության նախարարությունում ո՞ր պետության են ծառայում։ Հարգարժան պր. Օհանյան, Առաջին պահին կարող է սադրական կամ նույնիսկ վիրավորական թվալ վերեւի հարցադրումը, սակայն, կարծում եմ կհամաձայնեք իմ հարցադրման հիմնավոր լինելուն՝ ստորեւ բերվող փաստերն ընթերցելուց հետո: Փետրվարի 23-ի ժ. 14-ին ներկա գտնվեցի այդ օրը Ռուսաստանի Դաշնությունում “Հայրենիքի պաշտպանի” օրվա առթիվ Ռուսաստանի պետական համագործակցության («Ռոսգոսսոտրուդնիչեստվո”) Հայաստանի ներկայացուցչության կազմակերպած […]

Գոմեշի մսի գործով ձերբակալվել է պարենային բազայի պետը

Գոմեշի մսի գործով ևս մեկ հոգի է ձերբակալվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ` ձերբակալվել է N զորամասի պարենային բազայի պետը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Զորամասի պարենային բազայի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ […]

Փետրվարի 17-ից 23-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Սահմանամերձ Մովսեսը` 5 ժամ գնդակոծության տակ /լրացված/

“Մովսեսում գիշերը հանգիստ է եղել, կրակոցներ չկային ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սահմանամերձ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք երեկ` փետրվարի 21-ի երեկոյան ադրբեջանական կողմը մի քանի ժամ գնդակոծել է գյուղը: “Ժամը 7-ից սկսած մինչեւ 11-ը, 11:30 հա կրակել են` մոտ 5 ժամ, բայց այսօր գյուղն իր առոօրյա հոգսերով է”,-ասաց գյուղապետը` հերքելով տեղեկությունը, […]

Մովսես գյուղն այս պահին ռմբակոծվում է

Henaran.am-ի տեղեկություններով` Տավուշի մարզի Մովսես գյուղն այս պահին ռմբակոծվում է: Հայկական կողմը փորձում է համապատասխան կերպով պատասխանել: Նշենք, որ այս պահին տուծածներ չկան: Henaran.am-ը փորձում է մանրամասները ճշտել: Լրացուցիչ տեղեկությունների մասին կհայտնենք ավելի ուշ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված