20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Տյումենի ավիավթարի զոհերի թվում հայեր չկան /վիդեո/

Ըստ վերջին տվյալների Տյումենի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով 32 մարդ է զոհվել: ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով` զոհերի թվում հայեր չկան:  Ինքնաթիռում մնացած 11 ուղեւորները ողջ են մնացել: Վթարի վայրում արդեն  հայտնաբերվել են ինքնաթիռի ձայնագրիչ սարքերը: Այս մասին հաղորդում է “pravda.ru”-ն: Ողջ մնացածներին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Ընդհանուր առմամբ` ինքնաթիռում գտնվել են անձնակազմի 4 անդամները եւ […]

“Ազատագրված” սիրիական Հոմս քաղաքը կրկին ռմբակոծության է ենթարկվել /վիդեո/

Սիրիական կառավարական ուժերը մարտի 30-ին վերսկսել են Հոմս քաղաքի բնակելի թաղամասերի ռմբակոծումը, հաղորդում է “Reuters”-ը: Գործակալության տվյալներով` ռմբակոծության են ենթարկվել հիմնականում այն թաղամասերը, որոնց բնակիչները ծայրահեղական տրամադրվածություն ունեն  Բաշար ալ-Ասադի վարչակարգի հանդեպ: 3 օր առաջ` մարտի 27-ին նախագահն անձամբ այցելել էր Հոմս եւ քաղաքը հռչակել ազատգրված զինված խմբավորումներից: Տեղի բնակիչներին նա խոստացել էր, որ կյանքը […]

Արտակարգ պատահար. Տաթեւի ճոպանուղին գյուղերը արտաքին աշխարհին կապող միակ միջոցն է. փլուզում Սյունիքում/ֆոտո/

Մարտի 29-ին,  ժամը 17-18 ընկած հատվածում  Գորիս-Տաթեւ ճանապարհի` Հալիձոր-Տաթեւ հատվածը փակվել է ճանապարհի եզրային ժայռերից տեղի ունեցած քարաթափման պատճառով: Մոտ 400 խմ ծավալով հողային զանգվածը փակել է 100 մ ճանապարհ: Քարաթափումից տուժածներ չկան: Փաստորեն, այս պահին Տաթեւ, Սվարանց, Տանձատափ գյուղերին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը մնում է “Տաթեւի թեւեր” ճոպանուղին: Ի դեպ, մոտ վեց […]

Դիսկոակումբում ծեծել են պարսիկների

Մարտի 29-ին վնասվածքներով հոսպիտալացվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Միհրան Էլֆանին:  Պարզվել է, որ “Ալեն-Էլեն” դիսկոակումբի մոտ անհայտ անձինք ծեծի են ենթարկել Մ. Էլֆանին և նրա ընկերոջը՝ Իրանի քաղաքացի Իլիա Դատվարին: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից: Հիշեցնենք, որ այս նույն ակումբում վերջերս պայթյուն էր տեղի ունեցել, որի հետեւանքով […]

Արտակարգ միջադեպ ադրբեջանական բանակում. միանգամից 2 զոհ եւ 2 վիրավոր

Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարության Թերթեռի շրջանի զորամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում զոհեր են եղել: Այս մասին տեղեկացնում է “АПА”-ն: Զինծառայող Մահմեդ Աբբասովը վիճաբանության հիման վրա ինքնաձիգից կրակել եւ սպանել է  Էմիլ Հասանովին, իսկ հետո ինքնասպան է եղել: Քանի որ ինքնաձիգը գտնվել էր ավտոմատ ռեժիմում, վիրավորվել են եւս 2 զինվոր, որոնք մոտակայքում են […]

Եղել են խնդիրներ, որտեղ ՀԱԿ-ը ուղղակի աջակցել է ՀՀԿ-ին. Գ. Իսագուլյան

“Քաղաքական ուժերը հնարավորության առումով, իհարկե, հավասար պայմաններում  չեն գտնվում: Ամենամեծ հանրավորութունը ունի ՀՀԿ-ն` թե ֆինանսական, թե ռեսուրսների առուով ՀՀԿ-ի դիրքը գերապատվելի է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Նա նշեց, որ լավ հնարավորություն ունի նաեւ ԲՀԿ, ոչ միայն ֆինանսական, այլեւ` լծակներ: Ֆավորիտը հնարավորությունների առումով, բանախոսի համոզմամբ, այս երկու ուժերն են: […]

ԱԵԼ-ի գագաթաժողովը Բաղդադում բացվել է ահաբեկչությամբ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել այսօր` Արաբական երկրների լիգայի գագաթաժողովից առաջ, տեղեկացնում է “AFP”-ը: Ռումբը պայթել է այսպես կոչված “Կանաչ տարածք”-ից ոչ հեռու, որտեղ տեղակայված են պետական հաստատությունների մեծ մասը եւ արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները: Զոհերի եւ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվել: Չնայած պայթյունին, Սիրիայի իրադարձությունների քննարկմանը նվիրված գագաթաժողովը բացվել է: Ֆորումին […]

Խաչատուր Սուքիասյանը հորդորեց եղբորը առաջադրվել

Այսօր ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Եղբայրս հորդորեց ինձ  ընդունելու այս որոշումը. Առաջադրվելով Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու` ցանկանում եմ հասարակությանը տեղեկացնել այդ որոշման շարժառիթների մասին: Առաջին. եղբորս` Խաչատուր Սուքիասյանին չգրանցելը ես համարում եմ անօրինական, մարդու իրավունքների կոպիտ խախտում եւ քաղաքական հետապնդում: Այդ քայլը մեծ դժգոհություն […]

Ավտոմեքենան գետն է ընկել

Մարտի 27-ին, ժամը 01.59-ին տեղեկություն է ստացվել, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեվս չբացահայտված հանգամանքներում “Վազ-21011” մակնիշի 06 ՏՕ 201 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եվ շրջվել գետը: Մինչ հրշեջ֊ փրկարարների դեպքի վայր հասնելը` […]

Մահ ‘Պոլիտեխնիկում”

Այսօր` մարտի 26-ին, ‘’1-03’’ շտապօգնության թիվ 134 ենթակայանի բուժբրիգադը Ոստիկանության կենտրոնականի բաժին հայտնել է, որ ‘’Պոլիտեխնիկ’’ համալսարանի 2-րդ մասնաշնքում մահացած տղամարդ կա: ‘’Պոլիտեխնիկ’’ համալսարան է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ, հրավիրվել է նաև դատական բժիշկը: Ինչպես հաղորդում է news.armeniatv.com-ը, հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, դատական բժշկի նախնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի