13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Սպանություն` Աշտարակում

Մայիսի 10-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 1936 թ. ծնված Զավեն Մարտիրոսյանի դիակը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Henaran.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից  

DIY փաբի տնօրենը Henaran.am-ին ասել է` ինչու են պայթեցրել իր ակումբը /վիդեո/

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է տեղի ունեցել DIY ակումբի պայթեցումը: Գրիգոր Ամիրյան օգտատերն այս աեիթով թողել է հետեւյալ մեկնաբանությունը.’DIY ակումբի պայթեցումը … բայց որ հիմա ասեմ լավ են արել , հո ինձանից շատ չեք նեղանա’: Հիշեցնենք, մայիսի 8-ին, առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում մի խումբ երիտասարդների կողմից պայթեցվել է Երևանում, […]

Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը 40-ի է հասնում /վիդեո/

Այսօր առավորտյան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած 2 հզոր պայթյունների արդյունքում 40 մարդ է զոհվել, 170-ը` վիրավոր են: Զոհերի եւ վիրավորների թիվը տեղի հեռուստատեսությամբ հայտնել է Սիրիայի Առողջապահության նախարարը, տեղեկացնում է “Reuters”-ը: “Մարդու իրավունքների սիրիական կազմակերպության” տվյալներով` ահաբեկչության թիրախը սիրիական հատուկ ծառայությունների շենքն է եղել: Պայթյունները տեղի են ունեցել Ալ-Կազազ թաղամասում, որտեղ տեղակայված է սիրիական […]

Ինքնասպանություն` Դավիթաշենի կամրջից

Մայիսի 10-ին, ժամը 15.05-ին Ավետիսյանից ահազանգ է ստացվել, որ Երեւանում՝ Դավիթաշենի կամրջից քաղաքացի է ցած նետվել: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Դարձյալ արյունահեղություն Սիրիայում. կան զոհեր

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր` մայիսի 10-ի առավոտյան, կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել: 2 ռումբերի պայթյունի արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել եւ վնասվածքներ ստացել: Ռումբերը պայթել են Դամասկոսի օդանավակայանի ճանապարհին: “Московские новости”-ի տվյալներով` պայթյուններից հետո փոխհրաձգություն է սկսվել: Ըստ նախնական տվյալների` ահաբեկչության թիրախը սիրիական հատուկ ծառայությունների օպերատիվ բաժանմունքն է եղել: Ինչպես հաղորդում է սիրիական “Սուրիա” հեռուստաալիքը, […]

“Anonymous”-ի հաքերները “շարքից հանել են” Պուտինի կայքը /վիդեո/

“Anonymous”  շարժման  ռուսական թեւի հաքերները գրոհել են Կրեմլի ինտերնետ-ռեսուրսների վրա: Այդ մասին նրանք հայտնել են “Twitter”-ի իրենց բլոգում, գրում է “Ridus”-ը: Չնայած տեղեկությունը հայտնելու պահին “kremlin.ru” եւ “президент.рф” ռեսուրսների նյութերն աշխատել են առանց տեսանելի դժվարությունների: Կրեմլի ինտերնետ ծառայությունից  հայտնել են, որ նկատել են  հաքերների կողմից իրենց կայքերը գրոհելու ջանքերը եւ որ կայքերի նորմալ աշխատանքի համար […]

Հերթական պայթյունը Սիրիայում` ՄԱԿ-ի դիտորդների մեքենաների մոտ

6 սիրիացի զինծառայող են վնասվածքներ ստացել սիրիական բանակի բեռնատարի եւ ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյան միջեւ տեղի ւոնեցած պայթյունի արդյունքում, հաղորդում է “AFP”-ը: Դեպքը տեղի է ունեցել Դերաա քաղաքի տարածքում` երկրի հարավ-արեւմուտքում: Միջազգային դիտորդներից ոչ ոք չի տուժել: Ներկա պահին Սիրիայում գործում է հրադադար` ըստ ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի կարգավորման ծրագրի: Ապրիլի 15-ին Սիրիա […]

Սպանությունը կենցաղային հողի վրա էր

Աշտարակում  անցած գիշեր սպանված  Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակից 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանությունը իրականացոնղը  մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Ինչպես ոստիկանությունից տեղեկացրին Henaran.am-ին այն կատարել է Աշտարակի բնակիչ՝ 1973թ. ծնված Ռուբեն Հակոբյանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի 1–ին մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ […]

“Դոդի Էդոյի” կողմից ծեծվածը “ֆռռացել” է մի քանի հիվանդանոցներով

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնապահի կողմից ծեծի ենթարկված 37-ամյա Արկադի Գրիգորյանին`  Երեւանի բուժհաստատություններում հրաժարվել են ընդունել` առաջարկելով տանը ստանա բուժումը: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ “նախարարությունը նման ինֆորմացիայի չի տիրապետում”: Ինքը տուժող Արկադի Գրիգորյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ տանն է, իրեն ծեծել […]

Պայթյուն` գազալցակայանում

Մայիսի 7-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Սևան-Գավառ ճանապարհի 1-ին կմ-ին գտնվող   գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. ‘ԳԱԶ-3110’ մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս գազի բալոնը պայթել է, ինչի հետևանքով վարորդը և լցակայանի աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Պայթյունի հետևանքով վնասվել է նաև գազալցակայանում կայանված ‘ԳԱԶ-33021’   մակնիշի  երկու ավտոմեքենա: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Henaran.am-ին հաղորդում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի