06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դարձյալ արյունահեղություն Սիրիայում. կան զոհեր

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր` մայիսի 10-ի առավոտյան, կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել: 2 ռումբերի պայթյունի արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել եւ վնասվածքներ ստացել: Ռումբերը պայթել են Դամասկոսի օդանավակայանի ճանապարհին:

“Московские новости”-ի տվյալներով` պայթյուններից հետո փոխհրաձգություն է սկսվել: Ըստ նախնական տվյալների` ահաբեկչության թիրախը սիրիական հատուկ ծառայությունների օպերատիվ բաժանմունքն է եղել:

Ինչպես հաղորդում է սիրիական “Սուրիա” հեռուստաալիքը, զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Ականատեսների վկայությամբ` ծխի խիտ սյուները երեւում են դեպքի վայրից մեծ հեռավորության վրա: Ոստիկանությունը շրջափակել է տարածքը: Ամենուրեք շտապ օգնության մեքենաներ են:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ