12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Արտակարգ պատահարների թվի աճ Հայաստանում

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում 2011 թ. դեկտեմբերի 31-ից մինչ 2012 թ. հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընդհանուր առմամբ 63 արտակարգ դեպք, որը 2011 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 24-ով (61.5 տոկոսով): Հիմնականում այդ աճը պայմանավորված էր հրդեհների (19-ով, կամ 65.5 տոկոսով) եւ թունավորումների (7-ով, կամ 8 անգամ) մասնաբաժիններում […]

Թունավորում Նուբարաշենի հոգեբուժարանում

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին, ժամը 23.29-ին թունավորմամբ “Արմենիա” բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Երեւանի “Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա” բժշկական կենտրոնի հիվանդներ, 37-ամյա Ս. Քրիշյանը, 40-ամյա Ա.Հովհաննիսյանը եվ 31-ամյա Բ.Միրզոյանը: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:

Սպանություն Երեւանում

Ըստ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության, հունվարի 4-ի գիշերը, ժամը 01.10-ի սահմաններում, Երեւանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Կոնդ թաղամասի բնակիչ Մերուժան Մինասյանը, որը նույն օրը, ժամը 06.00-ին, հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի եւ […]

Ավտոտնակում այրվել է երեք մեքենա

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, հունվարի 4-ին, ժամը 23.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորք Մարաշի Արմենակյան փողոցի թիվ  228 տանը կից ավտոտնակում: Նախ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որից հետո եւս մեկ մարտական հաշվարկ օգնության է հասել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.33 –ին, մարվել ժամը 00.47-ին: Նույն աղբյուրի համաձայն, Ն.Մնացականյանին պատկանող տանը կից […]

Եղել են նաեւ կեղծ ահազանգեր

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի` 2011թ. դեկտեմբերի 31-ից մինչեւ 2012թ. հունվարի 4-ի ժամը 15.00-ի դրությամբ նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 65 դեպք, որից տարաբնույթ հրդեհների` 50, ճանապարհատրանսպորտային պատահարների` 7 եւ տարաբնույթ թունավորման` 8 դեպք: Գրանցվել է հրդեհի 2 կեղծ ահազանգ:  Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատ կողմից սպասարկվել է 5 կենցաղային կանչ: Մեկ քաղաքացի զոհվել […]

“Կոշկակարանոցի” վնասը մեծ չէր

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հունվարի 4-ին, ժամը 0.36-ին ահազանգ է ստացվել, որ Գորիսի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է կոշիկի նորոգման կրպակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.43-ին, մարվել 00.50-ին: Կ Ղազարյանին պատկանող փայտե կրպակից այրվել է մոտ 3 քմ:

Վթար Գյումրիում. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների կայք-էջը, հունվարի 1-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Արեւիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են “ՎԱԶ2107”մակնիշի 45 ՕՏ 700 պետհամարանիշի եւ “Օպել” մակնիշի 19 ՏԼ 106 պետհամարանիշի ավտոմեքենաները: 33-ամյա  Գուրգեն Միքայելյանն ու Տիգրան Մանուկյանը, 65-ամյա Նվեր Գրիգորյանը եւ 78-ամյա Ալիկ Գրիգորյանը տեղափոխվել […]

Վիշապի տարվա առաջին գույժը.մարդ է այրվել

Տավուշի մարզից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջանի Օրջոնիկիձե փողոցի 65 շենքի 30-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.06-ին, մարվել` 08.10-ին: Այրվել է մահճակալը եւ հատակը (1 քմ): Մահճակալի վրա հայտնաբերվել է 83-ամյա Երեմ Ավանեսովի դին: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ճապոնիան նոր տարվա առաջին օրը ցնցվեց

Ըստ լրատվամիջոցների, 2012թ. հունվարի 1-ի  առավոտյան Ճապոնիայի հարավարեւելյան Իսու կղզիներում մինչեւ 7.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տոկիոյում ցնցումների ուժգնությունը եղել է 4 բալ, ցնցումների օջախը եղել է 371 կմ խորության վրա: Առավել ուժեղ հետցնցումներ արձանագրվել են Տոկիոյի, Միյագիի, Ֆուկուսիմայի, Իբարակիի, Տոտիգիի, Գունմայի, Տիբայի եւ Կանագավայի պրեֆեկտուրաներում: Առայժմ կորուստների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի