12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հայտնաբերվել է 39-ամյա Գեւորգի այրված դիակը

Հունվարի 27-ին, ժամը 08.37-ին արտակարգ իրավիճակների նախարարություն` տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում այրվում է տուն: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջի, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ տան ննջարանում առաջացել է ծխապատ գոտի, որտեղ հայտնաբերվել է 1972թ. ծնված Գեուրգի Ազիզբեկյանի այրված դին:

Ավտոճանապարհները համարյա բաց են

Հունվարի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ-ում ավտոճանապարհները անցանելի են: Դժվարանցանելի է Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը եւ Սելիմի լեռնանցքը: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջը:  

Հարբած մոր պատճառով 1,5 տարեկան երեխան ցրտից մահացել է

Մոր անուշադրության պատճառով երեխան մահացել է սեփական տան պատուհանների տակ Ռուսաստանի Պերմ քաղաքում: Մայրը պատժել է  որդուն խաղալու ընթացքում աղմկելու համար եւ դուրս արել տնից թեթեւ հագուստով: Երեխան, չկարողանալով բացել ծանր դուռը, սառել է դրսում: Անփույթ մայրը երեխայի մասին հիշել է ժամեր անց, երբ նա արդեն մահացած է եղել: Երեխայի դին` տնային հագուստով, գտել են […]

Գողերը մտածված են գործել, բայց “պոչ” թողել են

Հունվարի 22-ին ‘’Արզնի կաթ’’  ընկերությունում կատարված գողության մասով քրեական գործ է հարուցվել Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժանմունքում` Քրօր 177 հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Այդ մասին Henaran.am-ի թղթակցին ասաց ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը, նշելով, որ գործի առնչությամբ նախաքննություն է կատարվում: ‘’Արզնի կաթ’’ ընկերության սեփականատեր Արմեն Ջանվելյանը Henaran.am-ի թղթակցին ասաց, որ գողերը […]

Մահացել է Սաակաշվիլիի խորթ հայրը

77 տարեկանում մահացել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորթ հայրը` Զուրաբ Կոմետիանին, հայտնում է “Ambebi.ge” ինտերնետ պորտալը: Նա ավելի քան 100 գիտական աշխատությունների հեղինակ է: Մահվան պատճառն առայժմ հայտնի չէ: Սաակաշվիլիի իսկական հայրը` Նիկոլոզը, բժիշկ է եղել: Նա լքել է ընտանիքը` որդու ծնվելուց մի քանի ամիս առաջ եւ նոր ընտանիք կազմել: Միխեիլ Սաակաշվիլիին դաստիարակել են մայրը` […]

Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել: Իտալիայի գեոֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով` առաջին ցնցումները տեղի են ունեցել Վերոնայից ոչ հեռու` 10 կմ խորությամբ, տեղեկացնում  է “ИТАР ТАСС”-ը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Հյուսիսային Իտալիայի մի քանի քաղաքներում: Բնակիչներն էվակուացվել են: Առայժմ տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում:  

Զինված անձը փորձել է ներխուժել նախկին նախագահի տուն

Զինված անձը փորձլ է ներխուժել Ջորջ Բուշ կրտսերի տուն: Նա հետեւել է մեքենային, որը նախկին ԱՄՆ նախագահի Դալլասում գտնվող առանձնատան դարպասներից ներս մտնելիս է եղել: Սակայն չարագործին անմիջապես բռնել է պահակախումբը: Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-նեը, տղամարդն ինքն է խոստովանել, որ ոչ հեռու գտնվող իր մեքենայում զենք կա, եւ որ իրեն անհրաժեշտ էր Բուշի տուն […]

Լոս Անջելեսում հայ երիտասարդ է սպանվել

Լոս Անջելեսում սպանել են 22-ամյա հայազգի Կարապետ Բուլմաջյանին: Երիտասարդը Նորդ Հոլիվուդի բնակիչ է եղել: Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչ Քլեոն Ջոզեֆը հայտնել է, որ իրավապահ մարմինները զանգ են ստացել այն մասին, որ ինչ-որ բնակարանի բնակիչներին սպառնում են: Դեպքի վայր ժամանելուց հետո ոստիկանները կասկածյալ Բուլմաջյանին հրամայել են ցած դնել զենքը, սակայն նա հրաժարվել է, որի հետեւանքով […]

Գետն ընկած մեքենայից դուրս է բերվել 55-ամյա տղամարդու դին

Աղավնավանք գյուղի տարածքում, հունվարի 23-ին` ժամը 08:23-ին, ավտոմեքենա է ընկել գետը: Ըստ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն կայք էջ, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները “ՎԱԶ 2106” մակնիշի մակնիշի 30 ՏՏ 029 պետհամարանիշով ավտոմեքենայից դուրս են բերել Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի բնակիչ, 1957 թվականին ծնված Ա. Մայիլյանի դին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի