ԱվտոՃանապարհները հիմնականում անցանելի են
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջը տեղեկացնում նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: