22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հալեպում հուժկու պայթյուններ են տեղի ունեցել.զոհերի թվում հայեր չկան /վիդեո/

Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր մի քանի ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել, հայտնում է “Reuters”-ը: Պայթյունների զոհ է  դարձել, ըստ տարբեր տվյալների, 17-25 մարդ, որոնց թվում` եւ խաղաղ բնակիչներ, եւ զինվորականներ:

Պայթյուններից մեկը տեղի է ունեցել ռազմական հետախուզության շենքի մոտ, մյուսը` ռազմական բազայի մոտ: Առաջին պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է 20 կմ հեռավորության վրա: 2-րդ պայթյունի մասին մանրամասներ հայտնի չեն, ենթադրվում է միայն, որ ռումբը տեղադրված է եղել բազայի մոտ կանգնեցված ավտոմեքենայի մեջ:

Սիրիայի իշխանությունները պայթունների համար մեղադրել են “զինված ահաբեկչական խմբավորումներին”: Սակայն տեղի բնակիչները պնդում են, որ զինվորականներն իրենց կասկածելի են պահել, մասնավորապես` առաջին պայթյունից հետո նրանք սկսել են օդում կրակել` իբր թե ահաբեկիչների եւ իրենց միջեւ փոխհրաձգություն է:

Չնայած Սիրիայում տիրող իրավիճակին, Հալեպում մինչ այս համեմատաբար հանգիստ էր: Այս պայթյունները առաջին մեծամասշտաբ ահաբեկչություններն են, որ տեղի են ունեցել այս քաղաքում` սկսած 2011-ի մարտից: Առայժմ ոչ ոք պայթյունների համար պատասխանատվություն չի վերցրել:

ՀՀ արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ, ըստ նախնական տվյալների,  տուժողների թվում հայեր չկան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ