19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ԱԺ-ի շենքի դիմաց մեքենա է այրվել

ԱԻՆ լրատվական կենտրոնի տեղեկացմամբ այսօր ժամը 14.15-ին փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 19 հասցեում` Ազգային ժողովի շենքի մոտ, ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկը անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.24-ին, մարվել` 14.31-ին: Այրվել է Հ. Սահակյանին պատկանող “Օպել վեկտրա” մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ