ՄԱԿ-ի փոստային կենտրոն կոկային են “առաքել”
Նյու Յորքի ոստիկանությունը ՄԱԿ-ի փոստի ընդունման կենտրոնում հայտնաբերել է ծանրոցներ` 16 կգ կոկայինով, հայտնում է “Associated Press”-ը:
Թմրանյութը Մեքսիկայից բերված սպիտակ փաթեթներով է եղել` դրսից փաթաթված դիվանագիտական ստանդարտ ծանրոցների նման:
ՄԱԿ-ի աշխատակիցների մոտ կասած է առաջացրել ծանրոցների վրա դրոշմած ՄԱԿ-ի կնիքների վավերականությունը: Բացի այդ` դրանցից ոչ մեկի վրա նշված չի եղել ուղարկողի հասցեն: Փաթեթների ներսում նոութբուքեր են պահված եղել, որոնցում էլ թաքցրած էր թմրանյութը:
Անվտանգության գծով ՄԱԿ-ի պետքարտուղարի տեղակալ Գրեգորի Սթարը հայտնել է, որ չարագործները դիտմամբ են փաթեթները դիվանագիտական ծանրոցների տեսքով պատրաստել, քանի որ նման ծանրոցերը սովորաբար հավելյալ ստուգման չեն ենթարկվում:
Նա նշել է նաեւ, որ ՄԱԿ-ի գրասենյակը Մեքսիկայում ոչ մի կապ չունի ծանրոցնեի հետ: