15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հերթական պայթյունը Սիրիայում` ՄԱԿ-ի դիտորդների մեքենաների մոտ

6 սիրիացի զինծառայող են վնասվածքներ ստացել սիրիական բանակի բեռնատարի եւ ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյան միջեւ տեղի ւոնեցած պայթյունի արդյունքում, հաղորդում է “AFP”-ը:

Դեպքը տեղի է ունեցել Դերաա քաղաքի տարածքում` երկրի հարավ-արեւմուտքում: Միջազգային դիտորդներից ոչ ոք չի տուժել:

Ներկա պահին Սիրիայում գործում է հրադադար` ըստ ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի կարգավորման ծրագրի: Ապրիլի 15-ին Սիրիա էր ժամանել դիտորդների առաջին խումբը, որի անդամները հետեւում են հրադադարի իրականացմանը: Ապրիլի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ը միաձայն ընդունեց բանաձեւ, որի համաձայն Սիրիա կուղարկվեն 300 դիտորդներ` նույն առաքելությամբ:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում ավելի քան մեկ տարի ընթացող հակամարտության արդյունքում առնվազն 9 հազար մարդ է  զոհվել, սակայն սիրիական իշխանությունները պնդում են, որ զոհվել են  2,5 հազար զինծառայող եւ իրավապահ մարմինների աշխատակիցներ, իսկ խաղաղ բնակչությունից զոհվել է 3,200 մարդ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ