13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հայազգի լրագրողին դանակահարել են Մոսկվայում

Մայիսի 28-ի ուշ երեկոյան Մոսկվայում անհայտ անձը 20 տեղից դանակահարել է հայազգի լրագրող Սերգեյ Ասլանյանին, ով աշխատում է մի քանի լրատվամիջոցներում, այդ թվում` “Маяк” եւ “Эхо Москвы” ռադիոկայաններում, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Լրագրողը դանակի մոտ 20 հարված է ստացել եւ ուղեղի ցնցում: Նա հոսպիտալացվել է, եւ նրա կյանքին այժմ վտանգ չի սպառնում: Ոստիկանների խոսքով` անհայտ անձը […]

Գազալցակայան է պայթել

Այսօր Վանաձոր քաղաքի գազալցակայաններից մեկում պայթել է որոտացել: Պայթել է “ՎԱԶ-21103” մակնիշի ավտոմեքենայի բալոնը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է , որ պայթյունի ու հրդեհի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան, վնասվել է միայն մեքենան:  

Իրավապաշտպանները պնդում են 90 մարդու մահվան մասին Սիրիայում

Սիրիայի Հոմս քաղաքում կառավարական զորքերի անցկացրած գործողության արդյունքում ավելի քան 90 մարդ է զոհվել, որոնցից 25-ը երեխաներ են: Այս մասին հայտարարել է “Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնը”, որը տեղակայված է Լոնդոնում, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները հաղորդել էին, որ գործողության արդյունքում 50 մարդ է զոհվել: Արեւմտյան ԶԼՄ-ները պարբերաբար հրապարակում են “Մարդու […]

Հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին սպառնացել է հրդեհել բնակարանը

ԱԻՆ “Արտակարգ ալիք” լրատվական կենտրոնի հաղորդմամբ  քիչ առաջ ահազանգ է ստացել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ Ն շենքի բնակարաններից մեկի բնակիչը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, սպառնում է հրդեհել բնակարանը: Անհրաժեշտ է փրկարարական օգնություն տրամադրելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ՃԿԿ օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով:  Մինչ փրկարարների […]

Վրաերթի ենթարկված զինվորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Հայաստանի ՊՆ N զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել: Մայիսի 24-ին , ժամը 15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելուց հետո ժամկետային զինծառայող, շարքային Գագիկ Հովակիմյանը ‘’Կռազ’’ մակնիշի զինհամարանիշով մեքենան ավտոկայանատեղիում կայանելիս ավտոմեքենայի դիմային մասով վրաերթի է ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Մելիքյանին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Այդ մասին Henaran.am-ի […]

9-ամյա տղան վրաերթի է ենթարկվել

“ՎԱԶ-2101” մակնիշի ավտոմեքենայի վարորդը երեկ ժամը 11.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի մանկապարտեզի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա մի տղայի։ Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  

Փուչիկներից տուժած 17-ը հիվանդանոցում են

 Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունից տուժածներից 17 հոգի են այսօրվա դրությամբ գտնվում ստացիոնար բուժման մեջ: Վերակենդանացման բաժանմունքներում տուժած չկա: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց  առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը: Ինչ վերաբերվում է վիրահատվածներին, ապա Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան հրավիրված  Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության եւ այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան […]

ՀՀԿ-ում բռնկված հրդեհի պատճառները` 10 օրից

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության պետ Ֆայինա Վարդանյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում երեկ բռնկված հրդեհի պատճառները ճշտելու համար նշանակվել են փորձաքննություններ: Նաեւ կներգրավվեն լրացուցիչ փորձագետներ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնից: “Նշանակված է 3 փորձաքննություն: Մասնավորապես  հրդեհատեխնիկական` հրդեհի պատճառները պարզելու համար, շինարարականը` թե ի՞նչն է վնասվել շինության մեջ եւ ապրանքագիտականը` թե ինչ ապրանքներ […]

Հրդեհ` ՀՀԿ գրասենյակում /վիդեո, ֆոտո/

Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակում: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, վառվում է ՀՀԿ գրասենյակի տանիքը: Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում: Դեպքի վայրում 8 մարտական հաշվարկ է աշխատում: Որեւէ մեկնաբանություն հրդեհի հետ կապված այս պահին չի հաղորդվում: Ըստ նախնական վարկածի, հրդեհը բռնկվել է հոսանքից: Henaran.am-ի թղթակիցը […]

ՀՀԿ-ի շենքի երկու հարկերը ջրով են լցվել, տուժել է տեխնիկան

                  ՀՀԿ կենտրոնական գրասենյակում բռնկված հրդեհը արագ մարվել է:  Henaran.am-ին հաջողվեց պարզել, որ գրասենյակում գտնվողներն արագ տարհանվել են: ՀՀԿ գրասենյակի շենքը հրդեհի պատճառով  չի վնասվել, վնասվել է միայն շենքի տանիքը: Հրդեհաշիջման աշխատանքների հետեւանքով շենքի երկու հարկերը ջրով է լցվել, ինչի հետեւոանքով տեխնիկան է վնասվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի