01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՀՀԿ-ում բռնկված հրդեհի պատճառները` 10 օրից

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության պետ Ֆայինա Վարդանյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում երեկ բռնկված հրդեհի պատճառները ճշտելու համար նշանակվել են փորձաքննություններ: Նաեւ կներգրավվեն լրացուցիչ փորձագետներ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնից:

“Նշանակված է 3 փորձաքննություն: Մասնավորապես  հրդեհատեխնիկական` հրդեհի պատճառները պարզելու համար, շինարարականը` թե ի՞նչն է վնասվել շինության մեջ եւ ապրանքագիտականը` թե ինչ ապրանքներ կան այնտեղ, որոնք հրդեհի հետեւանքով վնասվել են”,-ասաց Ֆ. Վարդանյանը: Փորձաքննության արդյունքները պարզ կլինեն մոտ 10 օրից:

Հիշեցնենք, որ երեկ` մայիսի 22-ին հրդեհ է բռնկվել Երեւանի Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գլխավոր գրասենյակի տանիքում: Տուժածներ չկան: Վնասվել է կուսակցության տեխնիկան եւ գույքը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ