04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հրդեհ` ՀՀԿ գրասենյակում /վիդեո, ֆոտո/

Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակում: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, վառվում է ՀՀԿ գրասենյակի տանիքը:

Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում: Դեպքի վայրում 8 մարտական հաշվարկ է աշխատում: Որեւէ մեկնաբանություն հրդեհի հետ կապված այս պահին չի հաղորդվում: Ըստ նախնական վարկածի, հրդեհը բռնկվել է հոսանքից:

Henaran.am-ի թղթակիցը աշխատում է դեպքի վայրում եւ փորձում է մանրամասներ ճշտել կատարվածի առնչությամբ:

Ինչպես հաղորդեցին  ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, մայիսի 22-ին, ժամը 17.45-ին “1-02” ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այրվում է Երեւանի Մելիք-Ադամյան փողոցի թիվ 2 շենքի տանիքը: Դեպքի վայր է մեկնել տասը մարտական հաշվարկ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.40-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ