12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վրաերթի ենթարկված զինվորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Հայաստանի ՊՆ N զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել: Մայիսի 24-ին , ժամը 15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելուց հետո ժամկետային զինծառայող, շարքային Գագիկ Հովակիմյանը ‘’Կռազ’’ մակնիշի զինհամարանիշով մեքենան ավտոկայանատեղիում կայանելիս ավտոմեքենայի դիմային մասով վրաերթի է ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Մելիքյանին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ  կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔրՕր-ի 377 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ