Ավտովթարից մահացածներից մեկը Զորի Բալայանի փեսան է
Երեկ երեկոյան,ժամը 20.05-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 1,8-րդ կմ-ում՝ Լոռի բերդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Դեռեւս չպարզված հանգամանքներում ‘Հունդա’-ի մակնիշի 93 NV 999 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել հանդիպակաց ծառին ու շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ, 1978թ. ծնված Միքայել Ադամյանը եւ ուղեւորներ, 1971թ. ծնված Արա Անանյանը տեղի ուժերով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Փրկարարներն՝ ուղեւորներ Արթուր Ալավերդյանի, Դավիթ Փիրումյանի եւ Դավիթ Գասպարյանի դիերը դուրս են բերել ավտոմեքենայից:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Դավիթ Գասպարյանը հրապարակախոս Զորի Բալայանի փեսան է: