22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

“Դոդի Էդոյի” կողմից ծեծվածը “ֆռռացել” է մի քանի հիվանդանոցներով

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնապահի կողմից ծեծի ենթարկված 37-ամյա Արկադի Գրիգորյանին`  Երեւանի բուժհաստատություններում հրաժարվել են ընդունել` առաջարկելով տանը ստանա բուժումը:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ “նախարարությունը նման ինֆորմացիայի չի տիրապետում”:
Ինքը տուժող Արկադի Գրիգորյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ տանն է, իրեն ծեծել են, բայց անուններ չնշեց: Նրա պատմելով, առավոտյան “ինքը ֆռռացել է մի քանի հիվանդանոցներով” եւ գնացել տուն: Իսկ մի քանի հիվանդանոցով “ֆռռալը” Արկադի Գրիգորյանի պատմելով պարզապես  ստուգվել է: Այլ բան նա չասաց եւ անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ ըստ մեր տեղեկությունների տուժողին վախեցրել են  եւ զգուշացրել, որ ավելորդ բան չխոսի, որպեսզի  ավելի վատ չլինի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ