13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Տուժածների քանակը պաշտոնական թվերով անցնում է 100-ը. գործում է թեժ գիծ /վիդեո/

Մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. Կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության և շտապօգնության հերթապահ մասերը: Նախնական տվյալներով Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել՝ 30, “Արմենիա” բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան հիվանդանոց՝ 20, […]

SOS. Փոթորիկ է. ձկնորսները մնացել են Սեւանա լճում

Մայիսի 4-ին, ժամը 17.01-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի Ճայեր կղզու մոտակայքում` Չկալովկա գյուղի մոտ, փոթորիկի պատճառով ձկնորսները (15 նավակով) չեն կարողանում մոտենալ ափին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Heraran.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից

Կրկնակի ահաբեկչություն Դաղստանում. զոհեր եւ վիրավորներ կան /վիդեո/

Մայիսի 3-ի երեկոյան Դաղստանի մայրաքաղաքում 2 պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է “МК.ru”-ն: Մախաչկալա-Աստրախան ավտոճանապարհի վրա ոստիկանները կանգնեցրել են “ВАЗ” մակնիշի մեքենան` փաստաթղթերն ստուգելու նպատակով: Ավտոմեքենայի կանգնելու պահին անհայտ անձը գործարկել է պայթուցիկ սարքը: 15 րոպեից, երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը եւ ԱԻՎ-ի փրկարարները, ինչպես նաեւ հավաքվել են անցորդները, տեղի է ունեցել 2-րդ պայթյունը: […]

Լրացավ Երեւան-Ադլեր օդանավի կործանման 6-րդ տարին

6 տարի առաջ այս նույն օրը` մայիսի 3-ի գիշերը Ադլերի օդակայանի մերձակայքում վթարի ենթարկվեց հայկական “Արմավիա” ավիաընկերության A 320 ինքնաթիռը, որը կատարում էր Երեւան- Սոչի չվերթը: Վթարի արդյունքում զոհվեցին բոլոր 113 ուղեվորները: Վթարված ինքնաթիռը ընկել էր Սեւ ծովի ափից 5 կմ հեռու, որտեղ էլ 300մ խորության վրա հայտնաբերվել էին ինքնաթիռի բեկորները:

Հեռուստացույցը պայթել է. տուժածները հոսպիտալացվել են

Այսօր` մայիսի 4-ին Արմավիր քաղաքի Լերմոնոտովի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 16 տանը պայթյուն է որոտացել: Դեպքի վայր հասած հարևանները պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բնակիչները փորձել են վերանորոգել իրենց հեռուստացույցը: Արդյունքում վնասվածքներ են ստացել բնակիչներ` 1968թ. ծնված Լ.Ղազարյանը և 1991 թ. ծնված Գ. Դանիելյանը: Նրանք տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն:

Կիեւյան կամրջից մարդ է նետվել

Մայիսի 3-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան կամրջից մարդ է ցած նետվել: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եվ ՃԿԿ օպերատիվ խմբերը: Պատահարի մանրամասները ճշտվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Henaran.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից

Խոշոր ավտոպատահար Գորիս-Երեւան ճանապարհին. զոհեր եւ վիրավորներ

Մայիսի 3-ին, ժամը 01.35-ին “1-03” ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում (Հարժիս գյուղի մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ եվ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել չորս հրշեջ-փրկարար: Դեռեւս չպարզված համգամանքներում բախվել են “Օպել” մակնիշի s 9387 եւ”Կրազ” մակնիշի 386 ՏՍ 54 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Ավտոպատահարի հետեւանքով “Օպել” մակնիշի ավտոմեքենայի […]

Սոչիում սպանվել է 24-ամյա հայ մարզիկը

Սոչիում ծեծկռտուքի ժամանակ դանակահարել են 24-ամյա թեքվոնդիստ, սպորտի վարպետ Յուրի Գարանյանը: Նա հոսպիտալացվել է, սակայն երիտասարդի կյանքը, ցավոք փրկել չի հաջողվել: Երիտասարդը դանակի հարված է ստացել սրտի շրջանում: Տարվում է նախաքննություն:  

“Եվրատեսիլը”` արտակարգ պատահարի պատճառ. գերմանացի մենեջերն ընկել է հյուրանոցի տանիքից

Բաքվում արտակարգ պատահար է տեղի ուենցել` կապված “Եվրատեսիլի” հետ: “Baku Crystal Hall” կառուցվող շինության տանիքից ընկել է մի գերմանացի մենեջեր: Բարեբախտաբար, նա ողջ է մնացել, նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, տեղեկացնում է “Интерфакс”-ը: “Baku Crystal Hall”-ը, որտեղ էլ կայանալու է “Եվրատեսիլը” եւ կառուցմանը մասնակցում են գերմանացի մասնագետները, կառուցվում է շատ սեղմ ժամկետում: “Alpine Bau […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի