23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տուժածների քանակը պաշտոնական թվերով անցնում է 100-ը. գործում է թեժ գիծ /վիդեո/

Մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. Կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության և շտապօգնության հերթապահ մասերը:

Նախնական տվյալներով Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել՝ 30, “Արմենիա” բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան հիվանդանոց՝ 20, Հերացի թիվ 1 հիվանդանոց՝ 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 5 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա:  Հաղորդում է ԱԻՆ-ը:

Հիշեցնենք, ըստ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի` բոլոր տուժածներին ամբողջական բուժօգնություն է տրամադրվել: Նրանց մեջ չկան ծանր վիրավորներ, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծվել է շտաբ և թեժ գիծ:

Վիրավորների մասին տվյալներ ստանալու համար կարելի է զանգահարել 010 529690 և 010 360297 հեռեխոսահամարներով:

Տեսանյութը` Սիլվիլնեթի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ